<ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ>
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
[Հիշում եմ] Մայրս ասում է, որ շատ վաղ եմ ոտն եղել, սովորականից շատ վաղ։
Հիշում եմ ես երկու դեպք, մին, որ պատը բռնած դուրս էի գալիս մեր երկար սոխախից և մեր կարմիր կովը (կարծեմ՛ ծաղիկ) ինձ հարու տվեց, պատին կպցրեց, ծղրտացի, եկան տարան։ Մին էլ հիշում եմ, որ դռանը, կանաչ լուսամուտների տակ պատը բռնած գնում էի, մեր սև եզը դռանը խոտ էր ուտում, գնում էի նրա մոտ, եկան ինձ բռնեցին տարան։ [Հիշում եմ, որ մորս ետևից լաց էի լինում, երևի ես արդեն մի քանի տարեկան էի և շատ]. տատիս ծոցումն էի քնում…
<․․․> Թռչելու տրամադրություն ունեի միշտ և ինձ թվում էր միշտ, թե կարող եմ օդում թռչել, էնպես թեթև էի զգում, և այժմ էլ ինձ թվում է, թե թռչում էի կամ թռել եմ։
Գիշերներ կոշմարներ—մղձավանջներ։
Ինաղը մեր ցեղը․ սովորություններ, ավանդություններ և այլն։
Սարում, Հացուտ։
[Կարմր<ուկ>] ծաղիկ ցնկնելու ծվանր։ Երկինքը։
Մի քանի [1] մեր գյուղը։ Կաղամբն ավելի շուտ։
- ↑ տարեկան էի, կարտոֆիլի, նավթի (իմ պապի խոսքը) և (կաղամբի) մուտքը