Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մաթոսի խելագարությունը — Լոռեցի Սաքոն16։ (Ջալալ-օղլի էի էս ժամանակ, թե՞ Թիֆլիս)։

Քեռիներս։ Սարում, սարից գալիս տունը։

Տատս ու պապս։

Ամեյիլը17,

Մեր տանը թուրք աղալարները։

Մինը ազնվականի տուն, մյուսը սարըցու18։ 76 թվի կռվի ժամանակ մեր Գրիշկեն իր հոր թուրն ու խաչերն ուզում էր, որ գնա կռիվ։

Լորիս Մելիքովի երգի վրա ավելացնելը10։

Իմ առաջին երգերը։

Վարդան փեսեն20. «Էր հեռանաս», «Հայրենիք սրբազան», «Ազնիվ ընկերն»21։

Դպրոցը—«խնդրեմ վե՛ր կացեք»։

Պապիս երգը. «Առավոտ լուսուն» և այլն։

Գիշերները մեր խաղերը, հարամոլլա22։

Ինձ վախեցնելը։

Շանից վախելն ու փախչելը, շները ետևիցս չհասան։ Սմբատի23 գլուխը որ ծեծում էինք։ Ճանճանոցը, ճանճերը քշելը։ Ծտերի բները քանդելը24։

Գառնարած—Նիկալի հետ։

Իմ հերը ինձ ղարաուլ Էր կանգնեցնում, որ սրան նրան տանիցը բան տա։

Իմ տատը եզանը չոշ էր ասում․ իմ պապի թողածները։ Իմ պապերից պատմություններ։

Մեր մեծերից կենդանի մնացածները և նրանց զրույցը։

Իմ հոր իրիկունները—սազ ածելը և այլն։

Դպրոցում մեր ձեն պահելը — ը՜ը՜ և ծիծաղելն ու ծեծվելը։

Ման գալիս վազում էինք, թե ես, թե ախպերս25։

Հորս՝ մեզ Էջմիածին տանելը26, Ալիքուչակ, որ տուն չէին ընդունում, բռնել տվեց ձին և սիլլա տվեց, հետո լավ վճարեց։