Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճամփին ձյուն ու քամի։ Երկուսիս, ինձ ու եղբորս ձիու վրա դրած, իրեն փարաջեն էլ հանած մեզ վրա գցած, ինքը ոտով ցեխի ու ձյունի մեջ գալիս մեր կողքով, ձիու հետ, ոտով հերս։ Նրա սիպտակ մեծ միրուքը ձյունախառն քամին ցրիվ էր տալիս, կրծքին կպցնում, ուսովը տանում։

Էդ գիշեր հասանք Քոլագերան։ Մի տաք օդա։

Մյուս օրը Ջալալօղլի։

Ճերմակ տները։

Ա՜յ Սաթենիկը։

Երկար սապոկների հանելը—պատիժ, ես նրանն էի հանում, նա իմը։ Բայց նա ոտը ծռմռում էր, ինձ չարչարում։ Կեպին և այլն։

Դպրոցը։

Աղջիկների դպրոցը և աղջիկները․․․

<1 անընթ.> պատկերները —

Ամեն օր գաթով ու կաթով չայ, և այլն,

Ջալալօղլու շրջանը, նոր աշխարհք, կարմիր տանիքներ, սիպտակ տներ, արևածաղկի արտեր, սագեր, ֆուրգոններ, ձիով լծած կառքեր, զորք և այլն․․․

Մանկությանս նոր երգ էր դուրս եկել։ Երգում էի ես եղբորս հետ զիլ ձենով։ Երբոր բացվին դռներն հուսո․․․56


Հասակ մը կա մեր կենաց մեջ,

Ուր ամենայն իղձ կավարտի․․․

Հասակ մը ուր հոգին ի տենչ

Հիշատակաց յուր կարոտի

Ու չէի հասկանում թե ինչ եմ երգում։ Նոր եմ հասկանում ։

Այժմ անցյալի հուշերն ավելի են ուժեղ ու գրավիչ, քան իրական կյանքր։ Եվ էն աշխարհքում ավելի շատ բան ունեմ, քան էս։