Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազգի ցրվելը, ցրիվ լինելը՝ գլխավոր պատճառը լեզվի խառնակ դրության։

Հունաց լեզուն 100.

Գիտությունն ու կրոնը լատիներեն Էին խոսում մինչև XIV դ․, միայն բանաստ<եղծությունն էր>, որ խոսում էր իր ժողովրդի լեզվով։

Անգլ<երեն> 110:

Ոչ թե էն ճամփով պետք է զարգանա լեզուն, որ մի ազգ մյուսից որքան կարելի է ավելի հեռանա ու անջատվի, այլ ընդհակառակը, ավելի մոտենա ու․․․

Լեզվի մեջ ապրում է մի՝ ժողովրդի պատմությունը, և արևելքի մեծ ազդեցությունը լեզվի խնդրում՝ մերժելու դուք ոչ մի հնար չունեք։

[Փոխառությունները և փոխազդեցություն]

Հունականից — փիլիսոփայական, գրական, գեղարվեստական։

Հռոմեական—զինվորական, իրավաբանական։

Ասորական ու հրեական — կրոնական, բարոյական։

Արարականից—բժշկական, տիեզերագիտական։

Թուրք-թաթարականից — անասնապահական, խաշնարածական։

Պարսկականից—շատ ավելի բազմակողմանի։

Փոխառությունները և փոխազդեցությունները հարևան ազգերից, այլև էն ազգերից, որոնց հետ որևէ հարաբերություն ունի, սովորական վիճակն է ամեն լեզվի։ Բայց դեպքեր են լինում, որ հանկարծական կերպով մի լեզուն ենթարկվում է մի ուրիշ լեզվի մասսայական հարձակման, ներխուժումի։ Էդ էն ժամանակները հատկապես, երբ ինքը՝ ազգն է ենթարկվում մի այլ ազգի հզոր հարձակման ու տիրապետության և նվաճվում է։ էդպես է պատահել մեզ հետ, ինձ թվում է մի քանի անգամ, բայց մանավանդ՝ մի անգամ,