3. <ԱՎԵԼԻ ԱՐԴԱՐ ԲՈՂՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ...>
Ավելի արդար բողոք չի կարող լինել լրագրի րնթերցողի կողմից, քան այն, երբ նա բողոքում է մասնավոր ու անձնական բնավորություն ունեցող գրվածքների դեմ մամուլի մեջ։ Եվ ավելի անախորժ նյութ չի կարելի երևակայել մի որևէ խմբագրության համար, քան այդ ձևի աղմուկները՝ ինչ վերնագրի տակ կուզի լինեն — նամակ խմբագրության, թղթակցության, հոդվածի թե քննադատության։
Իհարկե, պատահում են դեպքեր, որոնք անհատական լինելով հանդերձ, միաժամանակ ունեն և րնդհանուր֊հասա -րակական արժեք ու նշանակություն. այդ դեպքերը միշտ պետք է ջոկել նեղ անձնականից, և ոչ մի խմբագրություն էլ չի հրաժարվիլ դրանց հրապարակի վրա դնելուց, լուսաբանելուց ու քննադատելուց, ինչպես և ոչ մի րնթերցող չի տրտնջալ դրանց դեմ: Սակայն մեզանում մի վատ սովորություն կա. ում ասիր՝ այստեղից վեր կաց, այնտեղ նստի՝ նա արդեն այդ կհամարի հարց, հասարակական, ազգային, գուցե և համաշխարհային հետաքրքրություն ունեցող հարց, կաշխատի զբաղեցնել մամուլնու հասարակությունը իրեն հարցով առանց խղճահարվելու և առանց քաշվելու։
Այդ տեսակ մարդիկ իրենց անձը եթե ոչ ամբողջ աշխարհքի, գոնե մեր խեղճ աշխարհքի կենդրոնն են համարում ։
«Հորիզոնի» խմբագրությունը խնդրում է այդպիսի «կենդրոններին» խնայել խմբագրության ժամանակն ու աշխատանքը և տեղիք չտալ անախորժ բացատրությունների ու մերժումների։
4. ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
«Հորիզոնի» այսօրվա համարում տպագրում ենք մի ուշագրավ տեղեկություն։ Ջալալօղլու հայոց ծխական ուսումնարանի շենքը կիսավարտ է ու անկարգ։