Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրում է Օրմանյանի դեմ։ Մի՞թե հեղափոխական է Պոլսի հայ հոգևորականությունը, որ չի ուզում Օրմանյանին։ Կամ մի՞թե հեղափոխական պետք է համարվեն այն բոլոր աշխարհական ու հոգևորական պատգամավորները, որոնք հակառակ ձայն կտան Օրմանյանին ։

Այս ի՞նչ դիվային ու եզվիտական պայքարի ձև է։ Կատարյալ օրմանյանական։ Մի ժամանակ Օրմանյան եպիսկոպոսն ինքը, երբ կաթոլիկ էր, նրա լոզունգն էր, թե՝ կաթոլիկ եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Այժմ էլ օրմանյանականներն են։ Օրմանյանից դուրս փրկություն չկա։ Ով նրանից դուրս է՝ հեղափոխական է։

Ինչքան ուզում են թող տոնեն «Հովիտ», «Սուրհանդակ», «Մշակ» և սահմանադիր ֊ռամկավար կոչվածները օրման֊ յանականների ընտրութունը, բայց սուտ են ասում, «Հորիզոնը» Թիֆլիսի ընտրություններին կազմակերպված դուրս չի եկել նրանց դեմ պայքարի, որ տոնեին :


17. ԴԵՌ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ է ԽՈՍԵԼԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ

է ԽԱԲԵԼ

Թիֆլիս, 21 հոկտեմբերի

I

Այն օրից, որ «Մշակի» բստ ամենայնի սնանկ խմբագիրը ամբողջ մերկությամբ կանգնեց Օրմանյան եպիսկոպոսին միաձայն ընտրող օրմանյանականների ժողովում և ցերեկվա լույսի նման պարզ եղավ, որ սրանք ոչ թե Արծրունու գաղափարների դավաճաններն են, այլև պարզ խաբեբաներ, մեզ թվում էր, որ այս մարդիկ էլ ձայն չեն հանիլ, գոնե կլռեն: Խաբեբայությունը ափաշկարա բացվելուց հետո սա է միակ ճարն ու ճանապարհը թեկուզ ամենացինիկ խաբեբայի համար։ Բայց չէ։ Որտեղ ամենաանամոթ մարդն էլ պետք է ամաչի ու լռի, այնտեղ Հ. Առաքելյանը կարող է խոսել և շարունակել հայհոյել ու խաբել։