անդամ այսօր էլ փորձեր է անում իր սուտը ուժի մեջ պահելու, ճգնում է այս վերջին դեպքն էլ կապել «Հորիզոնի» խմբագրության հետ և սրանց էլ անվանում է «Հորիզոնական», մինչդեռ Հովհ. ա. ք. Մարտիրոսյանր հայտնի է որպես Թիֆլիսում մնացած սակավաթիվ մշակականներից մինը, Բաքվի Կարապետ քահանայի մասին ասում են մինչև անգամ «Հովիտական» է, իսկ Կոստ. Խատիսյանը թե ով է և ընչական, այդ հայտնի է Կովկասի ամբողջ հայ ինտելիգենցիային։ Բայց, իհարկե, այս էլ չենք ասում «Մշակին» պմաչացնելու համար։
Չի ամաչիլ։
20. ԲԱ՞Ց ԹԵ ԳԱՂՏՆԻ
Տեղակալ սրբազանը պաշտոնապես հերքեց այն լուրը, որ իբր թե միջնորզություն է եղել փոխարքայի առաջ, կաթողիկոսի ընտրությունը պատգամավորների ժողովում կատարել ոչ թե գաղտնի, ինչպես եղավ Իզմիրլյանի ընտրության ժամանակ, այլ բացարձակ քվեարկությամբ։ Անկախ այդ «տարածված» քուրից և անկախ նրա պաշտոնական հերքումից, մենք այդ խնդիրը համարում ենք էական և մամուլի զբաղմունքի առարկա լինելու արժանի հարց։
Պատղամավորների ժողովում կաթողիկոսի վերջնական ընտրությունը գաղտնի կատարելու պահանջ գնողները, իրենց պահանջր ճգնում են կապել մի վեհ սկզբունքի հետ — ընտրությունները գաղտնի կատարելու սկզբունքի հետ։ Եվ իբրև փաստ բերում այն հանգամանքը, թե հառաջադեմ երկըրներում ընտրութ յունները կատարվում են գաղտնի, թե հառաջադեմ մամուլը պիտի անպայման պաշտպանն գաղտնի ըտրությունների զաղափարը։ Եվ իրոք, այս սկզբունքինո՞վ կարող է առարկել։ Ո՞վ այսօր, նույնիսկ չափավոր հառաջա գիմականներից կարող է ընտրության գաղտնի ձևին դեմ լինել։