23.ՓԱՍՏԵՐԸ
(Նամակ խմբագրության)
Վարչությունս, իր հերթական նիստում, քննության առնելով «Մշակ» լրագրի № 43֊ի «Միտումնավոր հերքում» հոդվածը, որոշեց. որովհետև Հայ գրողների ընկերության նպատակներից մեկն էլ այն պետք է լինի, որ հետևի հրապարակական խոսքի՝ մամուլի շիտակությանը, պատասխանել այդ հոդվածին 1։
«Մշակ» լրագիրը՝ լռելով իր մի զրպարտության դեմ վարչությանս տված հերքումի առաջ2 ու խուսափելով առարկայից՝ արդարանալու փոխարեն իրեն թույլ է տալիս դատողություններ անել վարչությանս անդամների բարոյականության մասին, հրատարակել նորանոր անճշտություններ և բռնել մեղադրողի գիրք։
Վարչությունս, միանգամայն ավելորդ համարելով «Մշակի» հետ բարոյականության մասին վեճի մտնելը, անհրաժեշտ է համարում, սակայն, հերքել փաստական անճըշտությունները և հիմնավորել իր այն բացառիկ որոշումը, որ արել է այդ թերթի վերաբերությամբ—խզել նրա հետ ամեն հարաբերություն։
«Մշակ» լրագիրն ասում է.
«Ստություն է, թե «Մշակը» բացարձակ թշնամական դիրք է բռնել Հայ գրողների ընկերության դեմ նրա սկըզ֊ բնավորությունից ի վեր, որովհետև «Մշակը» ողջունել է ընկերության առաջին երեկույթի բացումը իր խմբագրի միջոցով։
Ասում է. «Մշակն» իր վերաբերմունքը դեպի ընկերությունը փոխել է այն օրից, երբ տեսավ, որ Գրողների ընկերությունը առանձին երեկույթ չհատկացրեց գրերի գյուտի և տպագրության տոնին։
Ասում է. «Մշակը» սկզբում րնկերության գրական երեկույթների և գործունեության մասին չէր տպում, որովհետև վարչությունը, նեղ կուսակցական միտումներից դրդված,