Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Նույնը, էջ ԺԱ։

3 «Դիվան հայոց պատմության», գիրք Դ, Ղուկաս կաթողիկոս (1780 — 1800). Հառաջաբանով, հավելվածներով և ծանոթագրություններով, հրատարակեց Գյուտ ավագ քահանա Աղանյանց, Թ., 1899։

4 «Դիվան հայոց պատմության», գիրք ԺԱ, Սիմեոն կաթողիկոսի հիշատակարանը, հառաջաբանով, հավելվածներով և ծանոթագրություններով, հրատարակեց Գյուտ ա. ք. Աղանյանց, Թ., 1913, էջ 458։

5 Նույն աշխ., էջ 492։

6 Նույնը, էջ 493։

7 Նույնը, էջ 579 — 581։

8 Նույնը, էջ 589 — 591։

9 Բանադրանքը գրված է ոչ թե 1795, այլ 1794 թ. (տե՛ս նույն աշխատությունը, էջ 627-629)։

10 Պարբերության սկզբի տողի վերևում անհասկանալի մատիտագիր մի քանի նշում՝ Դավիթ եպիսկոպոսի մասին։

11 Սայաթ-Նովային նվիրված այս բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1913 թ. ապրիլի 5-ին և նույն օրը կարդացեք Հայ գրողների կովկասյան ընկերության նախաձեռնությամբ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված երեկոյին (բնագրային որոշ տարբերությամբ՝ բանաստեղծությունը տե՛ս ս. հ. 1, 263),

ՀՈՎՀ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԶԵԿՈԻՑՈԻՄԸ

(էջ 248)


Գրել է 1913 թ.։ Կարդացել է նույն թվականի դեկտեմբերի 5-ին Հայ գրողների կովկասյան ընկերության 21֊րդ հերթական երեկույթին։

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊՈՍԻ ԲԱՌԱՐԱՆԻՑ

(էջ 254)

Ինքնագրերը (մեկ մաքրագիր, երեք սևագիր) պահպանվում են՝ ԳԱԹ՝, ԹՖ 186ա, բ, գ։ Նույն տեղում, նաև ԹԹ կան ուսումնասիրության առանձին մասերին վերաբերող տարբերակ-հատվածներ, պատառիկներ, նյութին վերաբերող քաղվածքներ, գրանցումներ, մտքեր, ծրագրային նշումներ, քարտեր և այլն։

Ուսումնասիրությունը գրված է 1920-21 թթ.։ Թիֆլիսի Հայարտանը 1921 թ. ամռանը Թումանյանն այն կարդացել է որպես «ակադեմիական» դասախոսություն (մշակույթի, արվեստի հարցերին վերաբերող դասախոսությունները կազմակերպում էր Հայ գրչի մշակների միությունը)։ Այդ մասին բանաստեղծը գրում է որդուն՝ Արեգ Թումանյանին, 1921 թ. հուքիսի 1-ի նամակում, ուր սեղմ շարադրված են նաև զեկուցման մեջ շոշափված հիմնական հարցերը (հայկական էպոսի հնագույն հետքերը, հայ, Հայկ և Դավիթ բառերի ծագումն ու իմաստը, էպոսի միջազգային առնչությունները և այլն (Եժ VI, 435)։