Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

<ԲԱՆՏԻ ՕՐԱԳՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՈՒ ՏՈՂԵՐԻ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ>

Շաhվերdով—Գոյություն ունի՞ արդյոք Դավիթ Շահվերդովի հրոսակախումբը։

Արդյոք նրանք զինվա՞ծ էին։

Նրանցից յուրաքանչյուրը ունե՞ր արդյոք իր հրացանը (Շահվերդովը ասում է՝ Թումանյանն ու Քոչարյանը տվել են նրանց իրենց հրացանները)։

Հեռո՞ւ էին արդյոք նրանք, որոնք կրակում էին։

Որտեղի՞ց նա գիտի, որ հրացանները մերն են։

Ո՞ր գյուղում է նա ինձ տեսել:

Իգահատում քարոզում էի, որ հարկ չվճարեն։

[(Չէ՞ որ այնտեղ բոլորը ազնվականներ են)]։

Իսկ մինչ այդ կամ դրանից հետո հարկ վճարո՞ւմ էին (Ազնվականները)։

Տ. Արղության—Լոռու շրջանում գոյութչուն ունեի՞ն խմբեր տարբեր հեղափոխական կուսակցությունների անունով և զբաղվո՞ւմ էին արդյոք թալանով։

Շահվերդով էջ 3842

1 Փերիխանյանը սպանվել է իմ աչքերի առջև

2 Արշակ վառարանագործ, Արտուշ Քոչարյան, իսկ երրորդին չճանաչեցի։

3 Նրանք սկզբում ցանկացան ինձ սպանել <դաշտի> հերկված տեղում, բայց ես փախա Ուզունլար՝ ավագի մոտ, ահա և նրանք եկան այնտեղ և սպանեցին ավագին։

էջ 429

2 Ավագի սպանությանը՝ և ինձ վրա հարձակմանը մասնակցել են Գրիգոր և Աղասի Շահվերդովները և վառարանագործ Արշակը։ Թումանյանը՝ այդ նպատակի համար հրացանը տվեց Վանո Զավարովին և Արտուշ Քոչարյանին, Գրիգոր Շահվերդովին, որոնք այդ գործում մասնակցություն էին ունեցել:

3 Ինձ վրա հարձակվեցին դաշտում, բայց ինձ հաջողվեց թաքնվել և փախչել տուն, այդ ժամանակ նրանք շրջապատեցին իմ տունը և հրացաներից կրակ արձակեցին տան վրա։ (Իսկ [ինչպես] որտեղ իմ աչքերի առաջ…)։