Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զով Հովիկը… ծառոց միջեն աղու և սրտագին երգող թըռչնիկը… ականակիտ և հանդարտիկ վտակի մրմունջն և այն անապակ հայելվո մեջ զիրենք նայող վարդն ու աղջիկը..» և այդ բոլորը սիրում Է տեսնել հայոց ավերակներում, սգավոր նոճիներու տակ, որովհետև «Նոքա հառաչք են հայրենյաց» (Նույն, «Գարուն», 79)։

Հառա՜չք, ահա հայոց բանաստեղծի քնարի ամենազորեղ ձայնը, նրա ոգևորության սև աղբյուրը։ Եվ մի՞թե հառաչք չի այս էլ.

Դեմքես լեղի կըթափի,
Թե որ տարին մի անգամ
Հասարակաց մի օգտի
Երկու երեք կոպեկ տամ.
Խընդրեմ, գլուխս մի՛ տանեք,
Իմ օր-արևը վըկա,
Խընդրեմ, գլուխս մի տանեք,
Գըրպանումս փող չիկա։

Անձնավաճառ մի նուգբար
Երբ գալիս է մեր տեղը,
Ա՜խ, դարձնում է խելագար
Ինձ նորա սերն ու գեղը.
Լոկ իմ շընության համար
Առատությունս կիմացվի,
Լոկ իմ շընության համար
Իմ գրպանը կըբացվի…

Բայց ցընցոտի շորերով
Աղքատ պանդուխտ որ տեսնեմ,
Երկյուղիցըս օրերով
Ախորժակըս կըկորցնեմ. Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Իմ օր-արևը վըկա, Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Գըրպանումըս փող չիկա…