Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխաներ...», ինչպես պատմել է Թումանյանը՝ հենց այդ տարի էր, որ Ներսիսյան դպրոցի ճյուղեր՝ «Վարժոցներ» նախապատրաստական դասարաններ բացելու հրահանգ եղավ (ԹԹ, ն. Թ. արխիվ 6/1, 17/13-14):

9 1905—1915 թթ. Կովկասի փոխարքան կոմս Ի. Վ. Վորոնցով Դաշկովն Էր (1837—1916)։ Հայ կամավորական խմբերը ստեղծելու միջոցին նա ռուսական կառավարության և կովկասյան զինվորական բարձր հրամանատարության անունից հայերին խոստացել Էր ինքնավարություն՝ համոզված լինելով, սակայն, որ ցարական իշխանությունները այն երբեք չեն իրականացնի, և հենց պատերազմի ընթացքում ամեն ինչ արվեց խոստացված ինքնավարության խնդիրները իսպառ վերացնելու նպատակով։ Իսկ վերոհիշյալ խոստումը հետապնդում Էր մի նպատակ՝ ստեղծել հայ կամավորական զինված ջոկատներ՝ ռուսական զորքին օգնելու համար։

10 նկատի ունի Րաֆֆու «Խենթը» վեպի հերոսին։

11 Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ճամփորդությունը անավարտ թողնելով, Թիֆլիս Էր մեկնել՝ որպես թարգմանիչ ուղեկցելու Գևորգ 5-րդ կաթողիկոս Սուրենյանին նիկոլայ Երկրորդ կայսերը ներկայանալու ժամանակ: Վերջինս Թիֆլիս Էր ժամանել՝ զինվորական հիվանդանոցներին ծանոթանալու նպատակով։ Այցը տևել Է 1914 թ. նոյեմբերի 26-ից 29-ը։

12 Խոսքը Արևմտյան Հայաստանում գտնվող Ալադաղ լեռնազանգվածի մասին Է, որը ունի նույնանուն լեռնագագաթ։

13 Խոսքը 1829, 1855, 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմների հետևանքով տեղի ունեցած հայերի գաղթի մասին Է:

14 Արմեն Գաբոն (Գարեգին Փաստրմաճյան) դաշնակցական գործիչներից Է. եղել Է հայկական դեսպան Ամերիկայում։

15 նկատի ունի թուրքական 1908 թ. սահմանադրությունը, որը «Երիտասարդ թուրքեր» կազմակերպության գլխավորությամբ հռչակում Էր ազատություն, հավասարություն, արդարություն, ազգային և կրոնական խրտրականության վերացում և այլն։ Սակայն կարճ ժամանակում պարզ դարձավ, որ դա թուրքական դիվանագիտական խաղ Է։

16 Այստեղ կրճատված Է Զեյդեքանում Սերոբ Մարգարյանի պատմած «Հազարան բլբուլի» տարբերակը, որր տպագրվել Է ՍՀ IV, 464—466:

17 Այստեղ կրճատված Է Ավետիս Կարապետյանի պատմած Սինամ թագավորի հեքիաթը՝ «Հազարան բլբուլի» տարբերակներից. տպագրվել Է ՍՀ IV, 466—470.

18 Բնագրում՝ նոյեմբերի. ակնհայտ վրիպում Է։