Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ԴԻՏՈՂՈԻԹՅՈԻՆՆեՐ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

(Էջ 434)

Ինքնագիրը պահպանվում է ԹԹ, ԳԴ, № 1079:

Անթվակիր են, սևագիր, անավարտ ու անվերնագիր: Անշուշտ հեղինակն այն պետք է վերանայեր ու ամբողջացներ։

Բովանդակությունից ելնելով՝ ենթադրում ենք, որ գրված է 1917 թ., քանի որ ակնարկվում է Հր. Աճառյանի «Գավառական բառարանը», որի մասին Թումանյանը նույն թվականին հոդված է տպագրել: Երկու հոդվածում էլ կրկնվում են որոշ մտքեր, արտահայտություններ (տե՛ս «Հայերեն գավառական բառարան», Գծ, 1917, № 7—8, Ահ 7, 330 — 344)։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 158—170, «Ֆրագմենտներ լեզվի մասին» վերնագրով։

Տպագրվում է ինքնագրից։

1 Տե՛ս Հր. Անաոյան, Հայերեն գավառական բառարան։ էմինյան ազգագրական ժողովածու, Հ. Թ, Թիֆլիս, 1913։

2 Ակնարկվում է ստեղծագործության հետևյալ հատվածը. «Երբ գրաքննիչին ներկայացավ լրագրի մը արտոնություն խնդրելու համար գրաքննիչն հարցուց իրեն.

— Լրագիր հրատարակելու չափ գիտե՞ք հայերեն լեզուն։

— Ես չեմ գիտեր, — պատասխանեց Մշակին տերը, բայց ընթերցողներս շատ աղեկ գիտեն… բարեկամներս այ գիտեն» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, հ. 2, Երևան, 1964, էջ 160):

3 Տե՝ս Брокгауз и Ефрон, Энциклопедия, Հ. 81, էջ 541: Հետագայում հիշատակվում է նույն հատորը։

4 Ռ. Պատկան յանի «Երկու քույր» չափածո հեքիաթն սկսվում է «Մեզնից շատ առաջ կար մի թագավոր…» տողերով (տե՛ս Ռ. Պատկանյան, Երկերի ժողովածու, հ. 2, Ե., 1964, էջ 59)։

5 Մ. նալբանդյանի «Իտալացի ագջկա երգը» բանաստեղծությունը, տե՛ս Միքայել նալբանդյանցի «Երկերր», Ռոստով Դոնի վրա, հ. 1, 1906, էջ 16, 17:

6 Ժամ տնակին տարածված երգերիդ.

Կապույտ երկնքում
Աստղեր են փայլում
Այլև լուսնակը.
Ամենից սիրուն,
Ամենից փայլուն
է արեգակը, և այլն։