հորաքրոջս, Տիրուհուն, Արամին, Օսեփին և այլն, հարևաններին ու բարեկամներին, Օսանին և մորը, Մաշոյին յուր ամուսնով և օրիորդներ Ղուլիջանյաններին։
Արամին ասա, որ Վառինկի մայրը շատ նեղացած է իրանից, կգամ կասեմ ինչու։
Շատ նեղացած եմ, քանիերորդ անգամն է փոշտն եմ գալիս, նամակ չկա։
1891, նոյեմբերի 9, Ջալալօղլի
Այս նամակը գրելու ժամանակ, գիտեցած լինես, որ շատ բարկացած եմ քեզ վերա. թեև սրտիս բոլոր դառնությունը չեմ ուզում թափել այս թղթի վերա, բայց մի քանի խոսքով կուզեի հանդիմանել քեզ քո անտարբերության համար դեպի ինձ։ Ես ամեն փոշտի օր Դսեղից, Ուզունլարից մարդ եմ ուղարկում Ջալալօղլի, որ քեզանից նամակ ստանամ, իսկ Ջալալօղլի ամեն օր կրկնակոշիկներս ճտահար ցեխում կորցնելով, օրը մի քանի անգամ գնում եմ, անձամբ նամակ եմ հարցնում և դատարկաձեռն ու կոտրած սրտով վերադառնում։ Ես կարծում եմ, եթե նամակ գրելու ցանկություն ունենայիր (այդ ցանկությունը շատ մեծ է լինում մի տեսակ սրտերի մեջ) մի թերթ թուղթ, մի ծրար ու 7 կոպեկ փող էլ կգտնվեր, սակայն դու մինչև անգամ քեզ մոտից ինձ մոտ եկող մարդկանց հետ անգամ զլանում ես մի քանի խոսք գրել։ Ի՞նչ է ապացուցանում քո այդքան սառնությունը կամ դու զգո՞ւմ ես, թե ինչպես եմ ես սրտակտրվում, որքան եմ տանջվում, իհարկե, քեզ համար զգալի չեն երևի այսպիսի