Վկայականս ստացա, թվանշաններս լավն էին. տեղս էլ շատ լավ է։ Խնդրեմ շուտով նամակ գրեք. իսկ Ռոստոմից շատ նեղացած եմ, որ նամակ չի գրում.
Մայրիկ ջան, խնդրեմ փոխինձ ուղարկես և գուլբեք, ուրիշ ոչինչ. Հա, մոռացա, անցյալ անգամ Նեսոյի հետ ուղարկեցի և երկու աղլուխ։
Շատ բարև են անում ձեզ Ավագը, Նատոն, Օսանը, Մոսեսը, Ներսեսը։
Իսկ իմ կողմից շատ բարև կանեք քեռոնց, բիձոնց և բոլոր ազգականաց և բարեկամաց։
Այս նամակի կեսն նույն իսկ նոր տարու օրն՝ հունվարի մեկին եմ գրել, կեսը հունվարի 17-ին, իսկ երեսը փետրվարի 25-ին և ահա ուղարկում եմ Մարտի 12-ին։
Ростому Туманову сказать пиши письмо
Оганес Туманянц
1885-го года
12-го дня Марта
Городъ Тифлис
18 9/15 88 ամի, ի Դսեղ
Եթե իրավ՝ հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզնից հեռանալու օրից։ Այս չընդունես իբրև մի ֆրազ, արտաքին կեղծ ծեսերի թելադրություն, այլ իբրև անկեղծ սրտի ձայն և վկայություն։ Ես համոզված եմ նույնը
8