Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմացնել, որ խելագարի գրած է, թե չէ կարգադրություն Ալանի։

Քո մասին ինչ որ լրագիրներում ցենդորը թույլ չի տալիս, բերանացի են գոռում հայոց եզվիտները6։ Այս երկու օրս տարածել են, թե Աղայանցն արդեն ման է գալիս Թիֆլիսում, մինչև անգամ ինձ ասացին, որ տեսել են կլուբի առաջին։ Տենդային աշխատանքի մեջ են Տոմսոնի7 տասնամյակը ավելի փառավոր դարձնելու, քան Արծրունու հոբելյանը8։ Մի քահանա (տեր Աշոտ) առաջնորդի անունով թուղթ է (ուղերձ) է ման ածում և ստորագրել տալիս քահանաներին։ Գավառներից հարգելի հոբելյարը տարօրինակ պասիլկաներ է ստանում, զեյթունի կորիզներ, սատկած կատու և այլն և այլն։

Բայց կարող եմ հավատացնել, որ այնքան Սպանդարի «տասնամյակի համար չեն աշխատում պահպանողականները, ցորքան ճեմարանից քեզ արտաքսելու9։

Ինչ ուզում են անեն։

Բայց դու էլի Քյորօղլին ես,
Ժողովրդի սիրելին ես,
Դուրս արած էլ թեկուզ լինես,
Քեզ պատիվ կըտան, Քյորօղլի։

Բարևեցեք տանըցոնց մեր բոլորիս՝ Ֆիլիպենց և Պառավյանների կողմից։

Քո Հովհաննես Թումանյան

58. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Էջմիածին

1894, I/31, Թիֆլիս

Սիրելի Արսեն,

Նամակս այսքան չէր ուշանալ, բայց սպասելով լուսանկարիդ՝ այսօր ընկավ։ Լուսանկարդ ես բոլորովին չհավանեցի՝