Օրեցօր սպասում եմ նամակիդ, թե ինչ կգրես, ինչպես ընդունեց քեզ Հայրիկը5։
Քո մասին մի հոդված տվեցի, ցենզորը բռնեց6. բռնեց նույնպես Աղայանի «Քյորօղլին»։ Հրաչյայինը հավանեցի՞ր, բոլորը սխալներով է դուրս եկել7։
Բայց ինձ սևերես անող ժողովի հետևանքը եղավ մի ջարդ, որի նմանը «սևերը» մինչև օրս չեն տեսել8։
Առաջնորդացուն շատ փտած դուրս եկավ9։ Ուզեց կաշառել սև թերթերը՝ 200 ռ. ուղարկեց «Նոր դարին», 50 ռ. «Արձագանքին» և ինչ դուրս եկավ. «Արձագանքը» սաստիկ բարկացավ։ Ուրիշ էպիզոդներ հետո կգրեմ։
Տերտերը10 բարևում է և սպասում նամակի։ Բարևում են և մեր բոլոր տանըցիք։ Օլյան ուզում է ինձանից մի բողոք ուղարկել, չլսես, միթե կհավատաս ինձանից, իբրև թե օրիորդների հետ շատ սիրալիր եմ։ Բարևիր Աղայանցին, Մեսրոպ հայր սուրբին, Մադաթյանին, Եզեկյանին, Մանվելյանին և այլն, և այլն։
Գլուխս պտտվում է. անքնությունից չեմ կարողանում ամեն բան հիշել։ Շուտով նամակ գրիր։
Արդյոք Էջմիածի՞ն ես, թե՞ արդեն Երնջակա վանքում1. այս եմ մտածում նամակս գրելիս։
Թե ինչ տպավորություն թողեց Հայրիկի այդ կարգադրությունը2, չեմ գրում, որովհետև ուրիշ շատ, մի խոսքով էլ ինչ շատ, բոլորը մարդու հուսահատեցնում, զայրացնում են։ Շուտով կունենանք մեծ ժողով այդ մասին մտածելու։ Գրում ես թե ոտանավորը կորցնեմ, ինչու կորցնեմ. այն