Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շաբաթից հետո կարող ես ամեն իրիկուն սպասել: Բայց պատմեմ Էջմիածնից։

Ես մինչև այժմ քեզ միայն ցրտի մասին եմ գրել, քեֆերն ու պատիվները և այլն թողել եմ, որ գամ պատմեմ։ Վերջին երկու գիշերը ճանապարհորդելով (իհարկե կառքով), ջարդվելուց, անքուն մնալուց և ցրտից հիվանդացա. մանավանդ այդ գիշերների մնացորդները անց էի կացնում ստանցիաների սենյակներում։ Դիլիջանոլմ սաստիկ տաքություն տվեցի և հիվանդացա։ Զանազան միջոցներ ձեռք առա, և այնպես հիվանդ-հիվանդ հասա Երևան։ Երևանում «Франция» հյուրանոցում էի2. մյուս օրը գնացի թեմական դպրոցը. ինչպես ամեն տեղ, այստեղ էլ թե՛ տեսուչը, թե՛ ուսուցիչները շատ սիրով ընդունեցին3. ներկա եղա դասերին, նախաճաշեցինք միասին, և եկա Էջմիածին։ Մինչև այստեղ բուք ու ձյուն էր, այստեղ սկսեց ամառն ասեմ, թե գարունը։ Տեսարանը հրաշալի, եղանակն ավելի։ Իջա Ղազարապատ4. շատ սիրով ընդունեցին, մի լավ սենյակ պատրաստեցին, ամեն հարմարություն տվին. բայց Մեսրովպ վարդապետն5 իմանալով, իսկույն տարավ յուր սենյակները-այժմ էլ նրա մոտ եմ։ Այնքան եմ ամբողջ օրր դես-դեն ընկած, որ ժամանակ էլ չեմ գտնում գնալու հորաքրոջս տեսնեմ։ Ամեն բան արդեն տեսել եմ. թե՛ թանգարան, որ բավական հարուստ է, թե՛ ճեմարան, որ վրաս ողորմելի տպավորություն արավ, թե՛ մատենադարան, նշանավոր տեղեր և այլն, և այլն։ Ինչ որ եկել եմ, ամեն օր ճաշին Երեմիա եպիսկոպոսի մոտ եմ լինում, այսօր էլ միասին ոտով գնացինք յուր վանքը՝ Հռիփսիմե. ճանապարհին վերադառնալիս ուրիշր հրավիրեց, այնտեղ էլ գնացինք, շաբաթ օրն էլ հրավիրված եմ սրբազանի հետ և Մեսրովպի հետ մի տեղ, բայց դժվար թե մնամ մինչև շաբաթ օրը, թեև շատ ստիպելուց և «հատկապես քեզ համար» ասելուց հետո խոսք տվեցի։ Եղա գրեթե բոլոր եպիսկոպոսների մոտ։ Երեմիա սրբազանի հետ խոսացինք տերտերի և Սիմեոնի մասին6.