Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որ արտասահմանում, թե Ռուսաստանում ուսանողները շատ են հավանել, իրանց ժողովների առարկա են շինել, հանդիմանություն են գրել խմբագրություններին, որ նրանք լռեցին «Հորիզոնի» մասին, որ մինչև անգամ «Հորիզոնից» գերմաներեն թարգմանված է «Երկինք և Երկիր»1։ Այս տեսակ կարծիք հայտնողներից մեկն էր և Տիգրան Հովհաննիսյանը, որ Երևանի թեմական դպրոցի տեսուչն է. բայց ափսոս, որ իր նման խումբ չունի։ Նա ուրիշ բաներ էլ խոսաց, որ քեզ ասեմ, կգամ կասեմ։ Էջմիածնում իջա Ղազարապատ, բայց Մեսրովպ վարդապետը իսկույն յուր մոտ տարավ։ Համարյա ամեն բան տեսել, ամեն տեղ եղել եմ։ Միաբանությունը վատ տպավորություն թողեց, բացի մի քանի ընտրյալներից։ Բարոյական և մտավոր կողմը ողորմելի է, իսկ տնտեսականը՝ տանող-տանողի։ Եղա բոլոր (գրեթե) եպիսկոպոսների մոտ։ Ինչ որ եկել եմ՝ ամեն օր Երեմիա եպիսկոպոսի (տեղապահի) մոտ եմ ճաշում, այդպես բարեհաճեց սրբազանը։ Այսօր էլ միասին գնացինք չուր առանձին խնամքին արժանացրած Հռիփսիմեի վանքը, շատ բան տեսանք, բայց չեմ մոռանալ այն ստորերկրյա մութ կատակոմբները, որտեղ մի ժամանակ (30 տ<արի> առաջ) վարդապետները կեղծ դրամ էին կտրում։ Թանգարանում թանկագին բաներ կան, բայց ճաշակ չկա. այս բանը ոչ մի տեղ չկա, ոչ վեհարանում, ոչ ճեմարանում և ոչ մի տեղ։ Ճեմարանը մի խղճալի բան է. սենյակները փոքր, մութ, 140 աշակերտ, մի կոտրած (ջրաղացի<՞>) նման է։ Ներկա եղա տեսչի օգնական աստվածաբան Կարապետ վարդապետի դասին միացյալ երեք լսարանում։ Երբ դասը վերջացավ, Հայր սուրբը դարձավ ինձ, թե ձեզ շատ ձանձրացրինք:-Երևի միշտ այսպես չի լինիլ, պատասխանեցի ես. բայց, իհարկե, իսկույն կոծկեցի այս պարզ ասած ճշմարտությունը քաղաքավարության կոծկով։

Ամեն տեղ աչքի են ընկնամ Երեմիա եպիսկոպոսի գործերը, հիրավի պետք է գալ Էջմիածին, տեսնել և գաղափար կազմել Էջմիածնի և այս մարդու մասին3։ Դե՛հ, տեղ չկա