Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 8 9 6

89․ ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
1896, 20/I, Թիֆլիս

Ֆիլիպ,

Ես իրիկունն եկա այդտեղ ու Երուսաղեմի իշի տոպրակի նման ետ եկա. մի բան էի խնդրելու, մոռացա։ Բայց դրա համար առաջ քեզ էի հարցնելու. ուզում եմ խնդրել տիկին Լիզային և յուր ամուսնուն, որ քեզ հետ (որովհետև դուք կլինեք) շնորհ բերեն մեզ մոտ։ Եթե դու անհարմար կգտնես ինչ-ինչ պատճառներով, կարդա ու քեզ համար սուս կաց։

Տո էսքան «Դաշնակներ» կլինի՞, էս խո Աստվածաշունչ է1։ Ես կարծում եմ, դուք, մասնավորապես տիկին Շուշանիկը, ուզեցել եք ծիծաղել իմ «Դաշնակների» վրա։ Բայց ես կուզենայի նրանից մեր տանը բացատրություն ուզել։

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Շուտ եկեք, բայց բոլորդ, հա՜։

90. ԵՓՐԵՄ ՂՈԻԼԻՆՅԱՆԻՆ

Շահալի—Դսեղ

2/3 1896 թիվ, գյուղ Շահալի

Սրբազան Տեր Հայր, Այսօր մեր նաչալնիկը[1]՝ ինժեներ Յաքշիչը, մեզ գրել է, թե ամսի 6-ին՝ չորեքշաբթի օրը, ատչուժդենիայի[2] ագենտի[3]

  1. Պետ։
  2. Բռնագրավում։
  3. Գործակալ։