Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



102. ՍԵԴՐԱԿ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

1897, մարտի 5, Թիֆլիս
Սիրելի Սեդրակ և Արամ

Գրականության և գրողներին ապահովելու միտքը թեև վաղուց է, որ կա մեր մեջ, բայց միևնույն ժամանակ այնքան նոր է, որ ապշեցնում, զարմացնում է նույնիսկ մեր խմբագիրներին ու հրապարակախոզերին։

Ահա նրանք չեն կարողանում թաքցնել իրանց փոքրիկ հոգու վրդովմունքն ու զայրույթը և դրա դեմ աղաղակում են այնպես տգետ ու լիրբ ձևով, ինչպես անում է «Մշակը» յուր 18-ից սկսած1։ Այդպիսի դուքանչիների աչքում մի անհասկանալի հաշիվ է այդ, դրանք չեն կարող իրանց հաշվի չոտկի վրա նկատել, հաշվի առնել նյութապես անապահով գրողի հոգեկան անհանգստությունն և դրա հետևանքները, նրանք չեն կարող տեսնել և հասկանալ այն դրաման, որի մեջ խաղում է յուր ծանր, գրեթե մարդու համար անտանելի դերը գրող մարդը, որ կյանքի բոլոր հոգսերի, ընտանեկան բոլոր պահանջների, անձնական բոլոր կարիքների դեմ միայն մի բան ունի-յուր ձիրքը, յուր տաղանդը, իսկ այդ ոչ ոք չի ընդունում, ո՛չ կինը, ո՛չ երեխան, ո՛չ դուքանչին, ո՛չ հացթուխը, ո՛չ շոր ծախողը և այլն, և այլն։ Ահա նույնիսկ այդ ինտելիգենտ կոչված հոգով տգետները հրապարակավ ասում են, թե գրականությունը դեռ գործ չի և գրողը քանի ֆիզիկական ույժ ունի պետք է գործ՝ այսինքն կողմնակի պարապմունք ունենա, ահա դրանք հաշտեցնում են գրականությունն ու տերտերությունը, հաշվապահությունը, գործակատարությունը և ուրանում են գրողի տանջանքն ու տառապանքը, այն նյարդային ցնցումները, քայքայումն ու հոգնածությունը, որ իրան հետ բերում է սրբազան կոչված ոգևորությունը։ Բայց նրանք, որոնք հոգով աջակցություն ունեն գրողի հետ, որոնք տրված է աներևույթը