Խե՜ղճ Արսեն…
…Եվ ի՜նչ օգուտ,
ո՜ւշ է արդեն3:
Երևի Արամին ես շուտ-շուտ տեսնում, երբ տեսնես դու նորան ինձնից շատ բարև արա4։
Բարև մերոնցից. համբույրներս՝
Հասցես հո գիտես՝
Бебутовская 505
Ստացա Ձեր բանաստեղծությունների երկրորդ գիրքը1։ «Հանգամանքների բերմունքով ուշացավ իմ շնորհակալությունը։ Թեև ուշ՝ լիասիրտ շնորհակալ եմ և հույս ունեմ, որ մեր մեջ կստեղծվի ընկերական հարաբերություն։ Դժբախտաբար մեր գրողների մեջ կապ ու հարաբերություն չկա, այնինչ մենք ունենք ընդհանուր ցավեր ու շահեր, որ կարևոր են դարձնում այդ հարաբերությունը, մենք զգացմունքներ ու մտածմունքներ ունենք, որ միմիայն իրար կարող ենք հայտնել ու խոսեր Թիֆլիսում գտնվողներս հաճախ մտածել ենք այդ մասին և, մինչև անգամ, անցյալ տարի մի տասը ժողով արինք։ Մոտիկ ապագայում, հարկավ, գլուխ կգա։
Բավական ժամանակ է ես առանձին գրքով բան չեմ տպել։ Նորերս «Տարազը» մի չորս ոտանավոր տպեց իբրև նվեր իր բաժանորդներին, որ նամակիս հետ ուղարկում եմ Ձեզ2։