գործոց մեռեալ են»7։ Այս նամակս գրել եմ հոգեկան մի սուրբ հուզմունքի ժամանակ, որ ընդդեմ է բարձրանում ամեն տեսակ խավարի և մոլության և բարձրանում է նրանց յուր հորձանքի, ալիքների ներքո խորտակելու…
Ի սեր Աստծո, ամեն անգամ նամակս ստանալիս բարևիր Ստեփանին, ով գիտե գուցե երբեմն մոռանամ զանազան մտքերի մեջ խորասուզված ժամանակ։ Ընդունիր Կովկասի և նորա որդու ողջույնը։
Այտա, մի ձեն հանի տենանք որդի էս է՞։
Տնաշեն էս ղդամ վախտ ա մի բաց նամակ էլ ա չես գրում, թե որտեղ ես. ես էլ մնացել ի մլորած։ Ասեցին գնացել ա յարմունկեն, դեհ, հմի արի իմացիր, ինչ յարմունկա ա, յա որտեղ ա։ Ճամփա եմ պահում, հայ էսօր նամակ կգա, էգուց կգա, րիգունս կգա. ամա ոնց որ երևում ա՝ դուն օրթում ես կերել. մախլաս։ Ասեցի Եզեկ քեռին լավ կիմանա, հլա մի նրան էլ հարցնեմ, հարցրի, թե՝ բա չես ասիլ մեզ վրա նամակ ա գալիս. այտա, իրան էլ հասնըմ ա, թե՝ ոնց չի, էլ առաջվան հասցեովը. այ ըղորմի քու հորը։ Հմի էս ա եկել եմ տուն ու վռազ-վռազ գրում եմ։ Ահըմ մանին[1] ինչ ա, որ էս ա, գիտեմ ոչ քանի տարի ա, ձեռդ բերնիդ ես դրել, անսաս արել։ Նամակս հասնի թե չէ, էլ աչքդ ճպես ոչ։ Գիտեմ ոչ, էս վերջի նամակս ստացել ես, թե չէ1։ Աղասին ըստեղ էր, մեկել օրը գնաց գեղը2. խոսք ու մին արինք, որ քեզ վրա մի նամակ գրենք, էն էլ էն ոչ ու փուչը կորավ,
- ↑ Պատճառը։
18