քեզ իմացնել, որ մինչև օգոստոս փող ունիմ ձեռքս, և դու, որ գրել էիր, թե կղրկեմ, մինչև օգոստոս չղրկես2, և ուզում էի տեսնել։ Բայց ասում եմ, երևի շատ էի համառոտ գրել, որ դու էլ կարծել ես, թե մեջն ուրիշ բան կա եղածից ավելի։
Ինչևիցե, այս շատ դատարկ թյուրիմացությունը ցրված է։ Բարևներ պ. Հակոբին բոլորով հանդերձ։ Ուզում էի գալ-բժիշկն եկավ խանգարեց։ Մնաս բարով։
Թիֆլիս-Կիսլովոդսկ
Ինչ լավ արիր, որ հեռացար այս անիծված տեղից, մի քանի օր հով արավ, դարձյալ սկսեց կրակ թափել։ Մեր տանցոնց անցյալ օրը ուղարկեցի Շուլավեր, ես էլ աշխատում եմ այս մի քանի օրս գնալու։ Արիստակեսը քեզանից նամակ է սպասում. այսօր տեսա. լավ է։ Այստեղից ինչ նորություն գրեմ, երեկ վաճառական Մելքիկովը մեռավ. չգիտեմ ծանոթ ես, թե չէ մեկ էլ այն քոռն է բարեգործ<ական> ընկ<երության> դռանը կանգնած կուրծքին զարկում ու անդադար կրկնում—ա՜խ Ֆիլիպ, Ֆիլիպ, թե մի ձեռքս կընկնես1։ Այս է Թիֆլիսի բոլոր նորությունը։ Մյուս կողմից էլ հիվանդ եմ, համ սաստիկ շոգած, բան չի միտս ընկնում։
Իմ կողմից բարև արա մայրիկին ու օր. Մարուսյային։ Ժելեզնավոդսկ էլ որ գնաս, չմոռանաս բարևել տ. Շուշանիկին ու Ստեփան Խրիստաֆորիչին։ Կարծում եմ անպատճառ իշխանուհու մոտ էլ կգնաս, բարևիր ինձանից և, եթե լավ կազդուրված է, հիշեցրու իմ խնդիրքը, որ շարունակի ինձ