Հա՛, չհասկացա, ի՞նչ կնշանակի՝ բժշկին հասանելի ամսական 35 ռ. կուղարկվի ուղղակի իրան։
Այս սխալ չի՞ արդյոք, խոսքը երևի Тячкин-ի մասին է3։
Գեղեցիկ օրեր են, դեռ զբոսնում եմ։ Բարևներով ու համբույրներով:
187. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ
Աբասթուման—Թիֆլիս
Թանկագին օր. Վարյա,
Իհարկե, Դուք գիտեք, որ ես Ձեզ չեմ մոռանում։ Այդ հաստատ գիտեք։ Դեռ գալու ժամանակ վագոնում պառկած (ներեցեք անքաղաքավարի դիրքիս) կարդում էի Զուդերմանի նոր դրաման—«Да здравствует жизнь!»[1].
Աղջիկն ասում է. 1«Мама! Жизнь так хороша, что того и гляди пазорвется сердце от восторка». Մայրը պատասխանում է. «Да, жизнь хороша, даже тогда, когда она полна скорби, страха и лишений, и тогда все же хорошо жить»[2].
Հիշեցի ձեր խոսքերը, թե կյանքում այնքան գեղեցիկ բաներ կա՜ն…
Ճիշտ որ, կյանքում շատ գեղեցիկ բաներ կան, բայց նրանք բոլորն էլ տանջանքի համար են գեղեցիկ. և սակայն քաղցր է կյանքը։