Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի երես կլինի։ Իմ ընտրությամբ կլինի մոտ 200 երես4։

Ես լավ եմ։ Եղանակները դեռ լավ են, թեև երկինքը շուտ-շուտ հոնքերը կիտում է սարերի գլխից ու մեր սիրտը մթնացնում։

Այստեղ է և Արսեն Շխյանը տիկնոջ հետ՝ Մարիա Միխայլովնայի։ Լինում եմ նրանց մոտ, անցյալ օրն էլ ճաշի էին կանչել։ Շատ լավ աղջիկ է։ Արդյոք, ինչպե՞ս են գնում «Հինգշաբթիները»։

Համբուրելով Ձեր ձեռքերն ու սպասելով Ձեր նամակին՝

Ձեր Հ. Թումանյան

196. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902, հոկտեմբերի 16, 17, Աբասթուման>

…Ռուստեմն ընչի՞ համար էր եկել մեր տունը, ոչինչ չես գրում. հիվա՞նդ էին երեխաներից մինն ու մինը, թե հենց այնպես, եկել էր տեսնելու։

Շուտով մի պովար բռնեցեք, թե չէ կրակի առաջը կանգնելը դու գիտես քեզ ինչպես է ազդում։ Պառավյաններն ընչի՞ են գալիս, երևի չի հաջողվել համալսարանը։

Գրիր երեխաների և քո մասին մանրամասն։ Արեգն ինձ հիշո՞ւմ է արդյոք, թե իսկի նշանակություն էլ չի տալիս։ Այս անգամ ավելի շատ եմ կարոտել երեխաներին, քան երբևիցե, եթե կուզես՝ քեզ էլ։ Չգիտեմ դու էլ զգո՞ւմ ես իմ բացակայությունը, թե չէ։ Որքա՞ն կուզես, որ մնամ, ճշմարիտն ասա։ Ֆիլիպը գրել է, թե աշխատիր մի տարի մնալ։ Երեխաներին չթողես վերի պատշգամբից կամ տեռասի մահաջառներից կախ ընկնեն։

Երեկ<ոյան> ժամը 5։

Թող նամակդ մի քիչ էլ երկարացնեմ։ Այստեղ՝ իմ կողքի սենյակներում ուրիշ երկու երիտասարդներ էին ապրում-