Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարի առաջվա քրքրված շինելն ու խոսում է Մանթաշովի հարստությունից։

Համբուրում եմ՝
Քո Օհանես

«Էս ի՞նչն է ամպում զիլ թևին կուտ ա». սիրուն էր10։

210. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, նոյեմբերի 9, <Աբասթուման>

Նունիկ ջան, ինչո՞ւ էլ նամակ չես գրում, մի՞թե հոգնեցիր, թե՞ էլ բան չունես գրելու։ Ամաչիր գոնե Արեգից։ Բարևիր տերտերին (տեր Արսենին)1, ասա այն գրքերը ինձ շատ են հարկավոր։

Համբուրում եմ քեզ։
Հայրիկ

Тифлис,

Бебутовская 50, дом Кючеряна

Mlle Нвард Туманян

211. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման — Թիֆլիս

<1902>, նոյեմբերի 11, Աբասթուման

Սիրելի Օլյա, նամակիդ հետևյալ փոստով կպատասխանեմ։ Ես լավ եմ, ճանապարհին մի քիչ ջարդվել, մի քիչ էլ մրսել էի, բայց անցնում է1։ Այստեղ սաստիկ ցրտեր են: Դեռ նամակներդ չընդհատես։ Ես կիմացնեմ։

Քո Հովհաննես