մեր ժողովուրդը։ Բայց [օրինակով դրանցից խոսենք, որ ազգուրաց չդուրս գամ]։ Օրինակ, վերցնենք մեր բանաստեղծներից երկուսին՝ Սմբատ Շահազիզին և Գ<ամառ> Քաթիպային։ Որոնք էլ եղել են իշխող ռուսահայոց բանաստեղծության մեջ։
Գ<ամառ> Ք<աթիպան>, որ միշտ ապրել է մեր աշխարքից հեռու, ասում է.
…Թառամում եմ ես այս օտար երկրումը,
Մենակ բըսած ծաղկի նման դաշտումը[1]։
[Ճիշտ օտար դաշտի էլ բուրմունք ունի]։ Շահազիզը իր «Լևոնի վիշտը» պոեմը այսպես է սկսում.
Ոչ ջըրերի մոտ, ուր թռչունների
Նվագում է պարն քաղցր մեղեդիք,
Կամ անտառներում, ուր տերևալի
Եվ կանաչազարդ աճում են սոսիք,
Կամիմ Լևոնի կյանքը նկարել.
. . . . . . . . .
Այլ քաղաքի մեջ-և այն ահագին,
Ուր կենցաղական հոգսերն են եռում,
Ուր ամենայն մարդ տեր է իր գործին,-
Ա՛յնտեղ է Լևոն ձեզ ներկայանում։
Մոսկվան է այդ ահագին քաղաքը, ուր ներկայանում է հայ բանաստեղծի հերոսը, և ուր ապրում է ինքն ու երգում։
Նա նույնիսկ Մոսկվայի շուկան է երգում.
Ո՛վ դու Մոսկվա, քո փողոցներում
Արդեն խռնում է հանդեսն շտապով։
Այլք ժողովվում են մագազիններում
Պատրաստել տոնին ընտիր ճաշակով
- ↑ Ես այժմ նրա գիրքը չունեմ ձեռքիս, որ հանեմ այդ երգը, խնդրում եմ դուք գրեք (ծանոթ. հեղ.)։