Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էինք կանաչ տարածության միջից. այն հրեղեն երկնային օվկիանոսները, ամպեղեն կղզիները իրենց ոսկեղեն եզերքներով, որ միշտ շարժվելով ու փոխվելով հազար ու մի հոյակապ խաղեր էին հորինում, երևի քեզ համար.-այն էլ գեղեցիկ էր, բայց այս ուրիշ բան էր։ Ես չեմ ուզում խոսել սրանից։ Սքանչելի բան է երկինքր, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում։

Իսկ ավելի հաճախ թութն եմ ուտում այգիներում (ոչ, վայելում) և միշտ հիշում, որ մեկը շատ ուզեց Շուլավերի թութն ուտել, բայց չկերավ ու… կորավ։ Ну, այս արդեն հանգի համար էր։ Հիմար բան է այդ հանգը, ինչ որ չես ուզում ասել շատ անգամ հենց այն ես ասում, որովհետև հանգումը գալիս է։

Հարցնում ես, թե ինչ օր. Հեղինե է, որ ուզում է գա Էջմիածին։ Օր. Մելիք Հայկազյանն է. առաջարկում է իրենց խմբի հետ գամ Էջմիածին։ Բայց ես Էջմիածինը տեսել եմ արդեն։

Այդտեղ արդյոք շրջան ունե՞ք, թե չէ. թե՞ շրջանից փախչում եք դեռ, այսինքն դեռ ուրիշ մարդու ներկայության կարիքը չեք զգում։ Ի՞նչ մարդիկ կան, ի՞նչ եք անում։ Հակոբը, դեռ չի՞ սկսել խոսել Դավիթ Անհաղթից և առհասարակ ձեռագիրներից։ Համբույրներ Հակոբին, բարևներ տանըցոնց՝ մայրիկին և օրիորդին։ Արսենր երևի արդեն Բաքու է։ Օլյայից բարև չեմ գրում, նա ինքն է նամակ գրելու։ Գնում եմ Աղբալյանի մոր թաղմանը։

Սրտալի բարևներով՝
Հ. Թումանյան

Կարծեմ հինգշաբթի. Շուլավեր։