Այս էջը հաստատված է
մարդիկ էին լինում։ Ուշադիր կարդալու ոչ ժամանակ կար, ոչ էլ հարմարություն։
Ահա կառքն էլ եկավ (Դավթի), խոսքս կտրեց։ Եթե մոտս մնար, լավ կլիներ. բայց Դավիթն ասում է անկարելի է։ Կգամ կխոսենք։
Հողի մասին ինչ որ Դավիթը կասի-պակասն էլ կիմանամ ու կգրեմ կամ կասեմ3։
Բարևներով ու համբույրներով՝
Քո Օհանես
<1904, նոյեմբեր, Թիֆլիս>
Էս իրիկուն Դերենիկը կարդում է իր նոր պոեմը։ «Վերնատունը» խնդրում է քեզ շնորհ բերես ժամը 9-ին։
Հովհաննես
<1904, նոյեմբեր, Թիֆլիս>
Ֆիլիպ, «Վերնատունը» բաղնիք էր գնացել. նոր ենք վերադարձել։ Եթե հարկավոր է կգամ մի քանի րոպեով։
Հովհաննես
<1904, նոյեմբեր, Թիֆլիս>
«Վերնատունը» այսօր պաշտոնապես հրավիրում է քեզ մի նշանավոր հանդեսի, որ առանց քեզ չի կարող տեղի ունենալ։
Հովհաննես