Նամակներում Թումանյանի արծարծած հարցերի շարադրանքը նման անձնական մտորումների, կարծես թե ինքը խոսում է իր հետ։ Նա խոստովանել է, որ իր նամակները «գրելու րոպեի տրամադրության նկարագիրն են. ես չեմ կարող կեղծ նամակ գրել, պահել, ծածկել հուզմունքներս» (1890, հուլիսի 29)։ Այդ սկզբունքով պետք է մոտենալ նամակնե ում շոշափվող հարցերին, տրված գնահատականներին։ Դա է Թումանյանի նամականու թերևս ամենամեծ արժանիքը։
Ան. Աբովյանի հետ ունեցած նամակագրության հիշյալ երկու տարիները զուգադիպում են Թումանյանի՝ աշխարհայացքի ձևավորմանը։ Նա կողմն որոշվում է հասարակական կյանքի տարուբերումների նկատմամբ, խորանում քաղաքական հարցերի մեջ։ Այս բոլորի մեջ որոշակի գեր խազաց Թիֆլիսի առաջադեմ երիտասարդության ազդեցությունը, թեպետ վերջինիս գործունեությունն էլ Թումանյանը քննադատաբար էր գնահատում։
Դեռևս 1890 թ. նոր գրական ասպարեզ մտած բանաստեղծը Ան. Աբովյանին իր դժգոհությունն է հայտնում պարբերական մամուլից. «Այնքան եմ զզված, որ չեմ ուզում կարդալ և ոչ մեկը»,-գրում է Թումանյանը։ Նա քննադատում էր այն գործիչներին, որոնք մոռանալով ժողովրդի շահը, դիմակայում են մեկը մյուսին՝ միմյանց անվանարկելու նպատակով։ Թումանյանը գերադասում է չանդրադառնալ նմաններին, չխորանալ ուրիշների գործունեության մեջ, այլ «հասարակության ցավով տնքալ» իր «տկար ուժեր կազդուրելու և ազգի, և մարդկության բարօրության մասին մտածեր (1890, հունիսի 3)։ Երիտասարդ բանաստեղծի համար արդեն սրբազան պարտականություն էր «բանականությունը զարգացնել և միշտ հառաջ, որ հառաջ դիմել դեպի կատարելիության սահմանները դեպի Աստված, թեև երբեք չենք հասնելու» (նույն տեղում)։ Նա դժգոհ է, որ կատարելության չհասնելու «աքսիոմային» հասու են նաև շատ գործիչներ և «դրանով նրանք ամեն բան վերջացած են համարում, իրենց բարոյական պարտականությունը կատարած…»։ Բայց Թումանյանը այդ օրերին արդեն ուներ իր կայուն սկզբունքը՝ հետևել ոչ թե այդպիսիներին, այդ մեծ վարդապետի պատվիրանին, ըստ որի՝ «Հավատք առանց գործի մեռյալ են» (նույն տեղում)։
Մեկ տարի հետո գրած նամակում, օգտագործելով Արծրունու հոբելյանին իր ունեցած մասնակցության առիթը, նկարագրելով, թե ինչ վատ հետևանքներ կարող էր սպասել հակամշակական պահպանողական աշխատավայրից (հոգևոր կոնսիստորիա), Թումանյանը որոշակիորեն հայտնում է վերաբերմունքը Արծրունու նկատմամբ, գրելով, թե «մենք էլ ենք հարգում Արծրունռւն, բայց հաշիվ ենք տալիս մեզ, թե ինչու համար ենք հարգում և ինչու համար անարգում»։ Նա հավաստում է ընկերոջը, իր հարգանքը ավելի օգտակար է «Մշակի» համար, քան իրենց «մշակական» համարող «եղնգապանների» հափշտակությունը։