Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Նկատի ունի Լևոն Մանվելյանի գրախոսականը (ՄՃ, 1891, № 1)։ «Խմբագիրը փոխել է յուր կարծիքը իմ մասին» խոսքերով բանաստեղծը հիշեցնում է, որ Արասխանյանը մինչ այդ (1889 թ.) մերժել էր տպագրելու իր «Շունն ու Կատուն»՝ պատճառաբանելով, թե շունն ու կատուն կապ չունեն բանաստեղծության հետ, այն էլ՝ գրված «վայրենի լեզվով» (տե՛ս ՍՀ, 10, Թումանյանի՝ 1916 թ. օգոստոսի 12-ի նամակը Ցոլակ Խանզադյանին)։

2 «Հայրենակից երիտասարդների բազմաթիվ» նամակներից պահպանվում են Բագրատ Թումանյանի, Արմենակ Տեր-Խաչատրյանի, Տիգրան Վերանյանի գրածները (ՈւՀ 4, 274, 277, 288, 294)։ Բանաստեղծը նամակագրական կապ ուներ նաև իր այլ հայրենակիցների՝ Սիմեոն Հովվյանի, Եղիշե Երզնկյանի հետ, որոնց այդ բովանդակությամբ գրած նամակները չեն պահպանվել։

3 Կատակ է. խոսքը վերաբերում է բանաստեղծությունների ձեռագիր տետրի փոքրաչափ նմանօրինակին։

25. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կամենեց-Պոդոլսկ

(էջ 60)

Հունվարի 10

Ւնքնագիրը անհայտ է։ Պահպանվում է հասցեատիրոջ արտագրությունը՝ նրա «Իմ հուշատետրը» անտիպ գրքույկում (տե՛ս ԳԱԹ, Հայ հեղինակներին վերաբերող հուշերի ֆոնդ), Ան. Աբովյան, Լևոնի հեքիաթը,– հատոր 11, 1920, էջ 87)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Ինչպես երևում է այս և փետրվարի 8-ի նամակներից, բանաստեղծը մտադիր էր «Անուշը» տպագրել «Մուրճում», բայց առաջին անգամ հրապարակվել է ԲՄ II։

26. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս—Կամենեց-Պոդոլսկ

(էջ 62)

Փետրվարի 8

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 275:

Առաջին անգամ տպագրվել է կրճատված ԵԺ V, 41—43։

1 Խոսքը վերաբերում է Ան. Աբովյանի՝ 1890 թ. դեկտեմբերի 3-ի նամակին (ԳԱԹ, Թֆ, № 436), որից հետո գրված Թումանյանի այդ երկու նամակները հայտնի չեն։