Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ վերաբերում է Շիլլերի «Ավազակներին», ապա դա ներկայացվել է փետրվարի 14-ին, նույն շենքում, ինչպես Ակոստայի, այնպես էլ Կարլ Մոորի դերերը կատարել է հայտնի դերասան Գևորգ Պետրոսյանը։ Թե ինչ «բավականին պատասխանատու դեր» ուներ Թումանյանը՝ անհայտ է (ՆԴ, 1890, № 25, փետրվարի 16, ՏԶ, 1890, № 7, փետրվարի 17, էջ 105)։

10 Նկատի ունի Ան. Աբովյանի «Թեյնոց» վերնագրով մանկական հուշը (ՆԴ, 1891, № 47, 48)։

11 Նամակի ինքնագրի վերջին էջի վրա Թումանյանը նկարել է աֆրիկյան մի տեսարան՝ եգիպտական բուրգ և արմավենիներ, կողքին գրել՝ «լավ չէլավ»։

12, 13 Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակի հրատարակիչը Բարսեղ Քամալյանն էր։ Ան. Աբովյանը իր հունվարի 28-ի նամակում խնդրել էր ուղարկել հիշյալ վիպակը (որին ինքը բաժանորդ էր), ինչպես և ֆրանսիացի գրող Բերնարդեն դը Սեն Պիեռի «Պավլոս և Վերգինե» վեպը (ԳԱԹ, Թֆ, № 441)։

14 Ըստ երևույթին, նկատի ունի «Նոր դարի» 1891 թ. X ,16-ի (փփետրվարի 2) «Քրոնիկոնի» այն լուրը, որ, հավանաբար, հաղորդել է թերթին ինքը՝ բանաստեղծը, քանի որ այդ ժամանակ դսեղցի մի այլ թղթակից «Նոր դարում» չկար։ Այդ լուրը հետևյալն է. «Այս երկու օրը Դսեղ գյուղացի երկու երիտասարդներ, իրենց կրքերն հագեցնելու համար մի երիտասարդ կնոջ խաբել և բռնաբարել են։ Գործն ընկավ տեղական դատավորին, բայց դեռ հայտնի չէ հետևանքը»։

27. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս—Կամենեց-Պոգոլսկ

(էջ 66)

Մարտի 2

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, 276, Տպագրվել է ԵԺ V, 45։

1 նկատի ունի Ան. Աբովյանի գյուղական կյանքի պատկերները «Մտքիս հիշատակարանը» վերնագրով։

2 Տե՛ս նախորդ նամակի 10 ծանոթագրությունը։

3 Ան. Աբովյանի հիշատակված հոդվածներից մեկը լեհական քաղաքներում ապրող փոքրաթիվ հայերի՝ լուսավորչական եկեղեցին կաթոլիկականի վերափոխելու, հայերի ձուլվելու մասին է, նկարագրում է նաև Բեսարաբիայի Խոտին քաղաքը, որտեղ կար ընդամենը 60 հայ ընտանիք, բայց ուներ հայկական փոքր եկեղեցի։ Հաջորդ հոդվածը գրված էր պանխտության դեմ։ Հեղինակը խորհուրդ էր տալիս փող վաստակելու նպատակով