43. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 109)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 1։
Տպագրվել է ԵԺ V, 68։
1 Փիլ. Վարդազարյանի նամակը չի պահպանվել։ Խոսքը վերաբերում է այդ օրերին Մոսկվայում տպագրվող «Բանաստեղծությունների» II հատորի սրբագրությանը, որի մասին գրում է նաև Մկրտիչ Բարխուդարյանը, իր նույն թվի օգոստոսի 12-ի նամակում, պատճառաբանելով, թե հնարավոր չէ գրքի շարվածքը երկար ժամանակ պահել Մոսկվայում հայերեն տառերի պակասի պատճառով (ԳԱԹ, Թֆ, № 571)։
2 Տե՛ս նախորդ նամակի № 1 ծանոթագրությունը։
3 Հիշատակված «օրիորդը» Փիլ. Վարդազարյանի քույրն է՝ Մարուսյա Վարդազարյանը, որի հետ նույնպես բանաստեղծը հետագայում բարեկամանում է՝ նվիրելով նրան բանաստեղծություններ։
44. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 110)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 303։
Տպագրվել է ԵԺ V, 68—69։
1 Գր. Վանցյանի այդ նամակը չի պահպանվել։
2 Տպագրվել է ՄՃ, 1892, № 7-8, 9։
3 Նկատի ունի «Մուրճի» աշխատակից Արշակ Բարխուդարյանին և նրա եղբորը՝ Անդրեասին։
45. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
(էջ 110)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 377։
Տպագրվել է ԵԺ V, 71—72,
1 Նկատի ունի Սիմեոն Ղլտճյանի աբեղա ձեռնադրվելը Արսեն անունով։
2 Խոսքը վերաբերում է Բանաստեղծությունների II հատորի տպագրությանը, որը ձգձգվում է մինչև նոյեմբեր (մանրամասնությունները տե՛ս հաջորդ նամակների ծանոթագրություններում)։