Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործուղել էր Երուսաղեմ՝ ստանալու Խրիմյան Հայրիկի համաձայնությունը՝ որպես կաթողիկոս քվեարկվելու համար։

Խրիմյան Հայրիկից ունեցած «մշակականների» դժգոհության մասին տե՛ս № 56 նամակի № 5 ծանոթագրությունը։

3 1893 թ. հոկտեմբերին Աղայանը նշանակվում է Էջմիածնի դպրոցական խորհրդի անդամ-դաստիարակ, առաջացնելով «նորդարական» պահպանողականների դժգոհությունը (ՆԴ, 1893, № 178, 199)։ Ըստ երևույթին, ասեկոսեները ծագել են այդ հողի վրա։

4 Ակնարկում է «Մուրճի» խմբագիր Ավ. Արասխանյանի և նույն ամսագրի հրատարակիչ Փիլ. Վարդազարյանի գժտությունը, որի հետևանքը վերջինիս հրաժարականն էր հրատարակչի իր պարտականությունից՝ 1894 թ. հոկտեմբերի 14-ին:

Ինչպես երևում է Արասխանյանի «Մի ընկերության սկիզբն ու վախճանը» հոդվածից (Մճ, 1894, № 2) և Վարդազարյանի «Եսեմյան» ստորագրությամբ տպադրված առաջին ֆելիետոնից (ՄՃ, 1891, № 10), վերջինս ձգտել էր լինել «Մուրճի» ո՛չ միայն հրատարակիչը, այրև խմբագիրը։ Ուստի Արասխանյանին առաջարկել է իրեն վաճառել ամսագրի հրատարակության իրավունքն ամբողջովին։ Արասխանյանը մերժել է, համաձայնելով Վարդազարյանի՝ միայն հրատարակչի իրավունքներին (նյութական հնարավորություն չունենալու պատճառով), այդպես էլ նախօրոք կնքվել է պայմանագիրը՝ երեք տարով (1892 թվականից)։ Սակայն կարճ ժամանակից հետո, երբ Վարդազարյանը, չբավարարվելով միայն հրատարակչի իր դերով, միջամտում է նաև խմբագրի իրավունքներին, ծայր է առնում մի գժտություն, որը վերջանում պառակտումով. 1893 թ. հոկտեմբերի 18-ին երեք տարով կնքված պայմանագիրը չեղյալ է համարվում մեկ տարի շուտ, Վարդազարյանը շարունակում է ստորագրել «Մուրճը» մինչև տարվա վերջը (այլ մանրամասնություններ տե՛ս ՄՃ, 1894, № 2, էջ 291, 1895, № 2, էջ 316, Փիլ. Վարդազարյան, Իմ պատասխանը «Մուրճի» խմբագրին, Թիֆլիս, 1894, Դարձյալ «Մուրճի» խմբագրին, Թիֆլիս, 1894, նաև՝ ԹԺՀ, Ծանոթագրություններ, էջ 908)։

5 Խոսքը վերաբերում է «Հորիզոն» հանդեսին, որի առաջին գիրքը լույս է տեսել 1894 թ. վերջերին, իսկ երկրորդի հրատարակությունը խափանվել է։ Հանդեսը հրատարակվել է Հովհ. Թումանյանի, Փ. Վարդազարյանի, Արշակ Բարխուդարյանի խմբագրությամբ. հրատարակիչը Փիլ. Վարդազարյանն էր։

6 «Մուրճի» և «Մշակի» կռիվն արդեն հայտարարված է գրելով, բանաստեղծը նկատի ունի հետևյալ փաստը. Փիլ. Վարդազարյանի՝ «Մուրճի» հրատարակությունը թողնելու մասին «Մշակի» նոր խմբագրությունը հայտարարել էր այսպես. «Տեղական լրագիրները հաղորդում են, որ «Մուրճ» ամսագրի հրատարակիչ պ. Փ. Վարդազարյանը հրաժարվել է հրատարակչության