5 Խոսքը վերաբերում է Բաքվի մարդասիրական ընկերությանը և այն նպաստին, որ Թումանյանը ստանում էր որդու՝ Մուշեղի անունով (տե՛ս № 103 նամակի № 1 ծանոթագրությունը)։
6 Պահպանվում է հեղինակի ստացականը հիշյալ ընկերությունից հատկացված նպաստը 1898 թ. ապրիլի 14-ին ստացած լինելու մասին (տե՛ս ԹԹ, № 967ա)։
7 Խոսքը վերաբերում է Աղայանի՝ 1898 թ. հունվարի 14-ի նամակին (ԱԵԺ IV, 547-548)։
8 Խրիմյան Հայրիկր այդ անգամ Թիֆլիս ժամանել է 1897 թ. դեկտ. 30-ին և մնացել մինչև 1898-ի փետրվարի 4-ը (ԱՐ, 1898 № 1, էջ 35, № 2, էջ 84)։ Եթե հաշվի առնվի հոր մահվան պատճառով բանաստեղծի մի քանի օրով Դսեղ մեկնելը հունվարի 5-ից հետո, ուրեմն, հավանական է, որ նրա և Խրիմյան Հայրիկի հանդիպումը տեղի է ունեցել Թիֆլիսի առաջնորդարանում 1898 թ. հունվարի երկրորդ կեսին։ Կաթողիկոսի խոստումն իր կողմից Աղայանին 100 ռ. տարեկան թոշակ նշանակելու մասին, եղել է 1894 թ. աշնանը (ՄՃ, 1894, № 9, էջ 1336)։
9 Գրական այդ «շրջանը», ինչպե՛ս և 1897 թ. հունվարին կազմակերպվածը (տե՛ս № 101 նամակը և ծանոթագրությունը) չեն հարատևելու բայց դրանք հիմք են դրել և նախապատրաստել ապագա «հինգշաբթիները», ինչպես և «Վերնատանը» (տե՛ս № 162 նամակի № 9 ծանոթագրությունը)։ Թերևս այդ «շրջանը» (կամ անդամների մի մասը, օրինակ, Մ. Թումանյանը, Ռ. Զարգարյանը, Փիլ. Վարդազարյանը, ավելի ուշ՝ Շանթը) այն խմբակն է, որ պարբերաբար հինգշաբթի (կամ չորեքշաբթի) օրերը հավաքվում էր Մ. Թումանյանի տանը։ Այստեղ հիշատակված ինժեներ Քաջազնունու անունը նամակի առաջին հրատարակության մեջ չկա (ԵԺ V, 136)։ Ըստ երևույթին, Քաջազնունին մասնակցել է միայն «հինգշաբթիների» սկզբնավորման նիստերին, հետագայում նրա անունը չի հիշատակվում, մանավանդ որ նա մշտապես ապրում էր Բաքվում։ «Հինգշաբթիները» կազմակերպվում էին պարբերաբար. բացի հիմնական անդամներից հաճախել են նաև Աղայանը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Դեմիրճյանը և ուրիշներ։ Երեկույթներին կազմակերպվել են անտիպ երկերի բարձրաձայն ընթերցումներ և քննարկումներ, գրականարականագիտական զրույցներ, շոշափվել են ազգային-հասարակական հարցեր (այդ մանրամասնություններ տես ԹԺՀ, 469—471)։ Երեկույթները տևել են մինչև 1902-1903 թթ.։ Հետագա տարիներին այդ մասին որևէ տեղեկություն չկա։