Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԱԹ, Թֆ, № 820) և սույն նամակի «Այս երկու օրս գուցե գնանք Շոլլավեր» խոսքերի։

Տպագրվել է ԵԺ V, 136-140։

1 Նկատի ունի Բաքվի մարդասիրական ընկերության խորհրդի որոշած նպաստը (տե՛ս № 103 պաշտոնական նամակը և № 1 ծանոթագրությունը)։ Սույն նամակի առաջին հրատարակության ծանոթագրության մեջ սխալ է այդ նպաստի և՛ նշանակման ժամանակը, և՛ գումարը (ԵԺ V, 138). պետք է լինի՝ 1897 թ. մարտի 31-ի որոշմամբ. գումարը՝ 240 ռ. (300-ական նշանակված էր Աղայանի և Շիրվանզադեի համար)։

2 Գրական ֆոնդի ստեղծման նախապատրաստական աշխատանքների մասին տե՛ս № 41 նամակի № 4 ծանոթագրությունը։ Գրական այդ ֆոնդը ստեղծվեց 1898 թ. մարտին՝ Ս. Շահազիզի 30-ամյա հոբելյանի ժամանակ (1890) կուտակված գումարով, որը տնօրինում էր Կովկասի հայոց բարեգործական ընկերության խորհուրդը։ Նույն թվականի ապրիլին Շահազիզի խնդրանքով գրական ֆոնդը վերանվանվում է «Աբովյան-Նազարյան ֆոնդ»։ Այնուհետև, երբ գոլիցինյան օրենքով բարեգործական ընկերությանը արգելվում է նպաստել գրականությանը և մշակույթին ընդհանրապես (տե՛ս նամակ № 77, ծանոթագրություն № 2), Աբովյան-Նազարյան գրական ֆոնդի գումարը հանձնվում է Շահազիզի տնօրինությանը, և նա սկսում է բաժանել ըստ իր հայեցողության (Լեո, Երեսնամյակ Հայոց բարեգործական ընկերության Կովկասում, էջ 122—126)։

3 Հավանաբար, հիշատակված տասը ռուբլին բանաստեղծին ուղարկել է իշխանուհի Մարիամ Թումանյանը։

4 Հենվելով Թիֆլիսում հրապարակվող «Hoвое обозраниe» օրաթերթի 1898 թ. հուլիսի 29-ի Շուլավերից Թումանյանի ուղարկած թղթակցությունը տպագրվելու փաստի վրա (տե՛ս № 111 նամակի ծանոթագրությունը), կարելի է ենթադրել, որ բանաստեղծը Շուլավեր գնալով մոտ հուլիսի երրորդ տասնօրյակի սկզբում, առաջին թղթակցությունը Թիֆլիս ուղարկել է 25-ին կամ 26-ին։ Այս փաստերը նույնպես հաստատում են, որ սույն նամակը գրված է հուլիսի կեսերին։

5 «Արարատ» ամսագրում, ինչպեսի Թիֆլիսի օրաթերթերում, ընդունված էր հատուկ հաղորդումներով ընթերցողներին տեղյակ պահել կաթողիկոսի բոլոր ճամփորդություններին և այցելություններին. բանաստեղծն այստեղ նկատի ունի 1898 թ. հունվարի կեսերի իր տեսակցությունները կաթողիկոսի հետ, որոնց մասին նա գրել էր նաև Արամ Նազարեթյանին (տե՛ս № 107 նամակի № 8 ծանոթագրությունը)։