էջ 17)։ «Իշխանուհու ղրկած կուպլետներ» գրելով, բանաստեղծը թերևս նկատի ունի այդ երեկույթին արտասանված զվարճալի քաոատողերը, որոնք Մ. Թումանյանը նախօրոք ուղարկել էր իրեն կարծիքի։
165. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 285)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹՖ, № 303։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ «հայերեն կուբիկներ են գուբս եկել» խոսքերի և Մ. Թումանյանից ստացած նամակի հիշատակության (տե՛ս ծանոթագրություն № 1, 2)։
Տպագրվել է ԵԺ V, 257։
1 նկատի ունի Մ. Թումանյանի Թիֆլիսում գրած փետրվարի 6-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 664)։
2 Խոսքը վերաբերում է փետրվարի 7-ին տպագրված հետևյալ հայտարարությանը. «Վաճառվում են ձեռքի խաղալիքներ՝ ռուսերեն, հայերեն կուբիկներ երեխաների համար սովորելու տառեր և բառեր, ռուսերենը բաղկացած է 144 տառերից, հայերենը 168 տառերից առանձին արկղներում» (ՄՇ, 1902, № 28)։
Բանաստեղծը Մ. Թումանյանի ուշադրությունը հրավիրում էր այդ հայտարարության վրա, քանի որ նա ևս մտադիր էր Տ. Յուրինյանի հետ հրատարակելու «Պատկերազարդ այբուբեն» փայտյա խորանարդիկների վրա (հրապարակվում է նույն տարվա օգոստոսի վերջերին. ՄՇ, 1902, № 201)։
3 Խոսքը վերաբերում է 1903 թ. հրատարակվելիք բանաստեղծությունների ժողովածուի նախապատրաստական աշխատանքին։
166. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 286)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԹԹ, Նոր նյութեր, թղթապանակ № 38։ Գարեգին վարդապետ Հովսեփյանը այդ միջոցին Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայի նախագահն էր (հետագայում՝ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո), որի ձեռքով նամակի երկրորդ էջի վրա գրված է հետևյալ պատասխանը. «Մեծ չհասություն կա Ձեր հաղորդած գործի մեջ. կոնսիստորիան անկարող է նույնիսկ ընթացք տալ այդպիսի գործի»։
Տպագրվում է առաջին անգամ։