Դամոնի և Ֆինտիասի (Պյութիաս) բուրեկամության մասին պատմվում է հունական նախաքրիստոնեական շրջանի հետևյալ պատմական ավանդության մեջ: Սիրակուզացի Ֆինտիասը, մեղադրվելով Դիոնիսիոս կայսեր դեմ կատարած մահափորձի մեջ, դատապարտվում է մահվան, բաց մահից առաջ թույլտվությամբ դուրս է գալիս բանտից կարևոր գործով՝ փոխարեն պատանդ թողնելով ընկերոջը՝ Դամոնին: Իրենից անկախ պատճառով Ֆինտիասը որոշված ժամին չի ներկայանում կառափնարան ուստի նրան, ըստ օրենքի, պարտավոր էր փոխարինել Դամոնը։ Բայց վերջիս պահին, երբ նա պատրաստ էր կրելու պատիժը սիրելի ընկերոջ փոխարեն, Ֆինտիասը հասնում է և փրկում ընկերոջը վերահաս մահապատժից։ Դիոնիսիոսը կայսրը, հիացած այդ անձնուրաց բարեկամությամբ ներում է շնորհում դատապարտյալ Ֆինտիասին՝ խնդրելով միաժամանակ իրեն ևս վերցնել այդ միության մեջ, բայց բարեկամները հրաժարվում են:
Անտարակույս, Թումանյանը տեղյակ էր այս ավանդությանը, ուստի և «սիրելի Դամոն» է կոչում Վարդազարյանին, որը իրենց մտերմության առաջին տարիներից եղել է իր անդավաճան ընկերը և հեզաբար օգնել բանաստեղծին նյութապես և բարոյապես:
4 Ուզում է ասել, որ այդ հարցը պետք է դառնա «Հինգշաբթի» երեկոյի. քննության առարկա (տե՛ս № 107 նամակի № 9 ծանոթագրությունը):
5 Հավանաբար, խոսքը վերաբերում է «Մուրճի» 1902 թ. սեպտ. համարին (№ 9)։
6 …հրատ <արակում>—նամակի առաջին տպագրության մեջ՝ հրատակել (ԵԺ V, 226). թյուրիմացություն է՝ ինքնագրում բառը կրճատ (հրատ.) լինելու պատճառով։ Այստեղ խոսքը վերաբերում է «Современхые армянски поэты» ժողովածուին, որը լույս է տեսել 1903 թ. Մոսկվայում Առաքել Դերվիշի և Լև Ումանեցի խմբագրությամբ։ Աքելը նույն Առաքել Դերվիշն է։ Հիշատակված նոր բանաստեղծություններից մեկը է «Հայոց վիշտն» է, որը այդ ժողովածուի մեջ տպագրվել է անվերնագիր՝ «Армянское горе безбрежное море» սկզբնատողով (թարգմանությունը՝ Մ. Գոլովաչևսկու), մյուսը «Մեր ուխտը» բանաստեղծության նախնական տարբերակն է՝ (Песня армян) վերնագրով (թարգմանությունը՝ Լև Ումանեցի)։
Այս նամակի ծանոթագրվող նախագահությունը որոշակի ապացույց է, որ այդ բանաստեղծությունները գրվել են 1902 թ. հոկտ. առաջին տասնօրյակում և ոչ թե 1903 թ., ինչպես թվագրել է բանաստեղծը «Հայրենիքիս հետ» գրքույկում (1916)։ Թե որն է ուղարկված երրորդ բանաստեղծությունը՝ չպարզվեց (երկու բանաստեղծությունների թվագրության ճշտման մասին տե՛ս Էդ. Ջրբաշյան, Բանասիրական ճշտումներ, ՊԲՀ, 1964, № 3)։