204. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 348)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 60։ Ժամանակը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով և բովանդակությամբ։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Խոսքը վերաբերում է Օլգա Թումանյանի՝ հոկտեմբերի 23-ին գրած նամակին (ԹԹ, ՄՄ, № 1274)։
2 Հիշատակված տերտերը Հովհ. քահանա Մարտիրոսյանն է, որին գրված նամակն անհայտ է։
3 Խոսքը վերաբերում է բանաստեղծի եղբոր՝ Արտաշի Թիֆլիս տեղափոխվելուն (թերևս, սովորելու նպատակով), ինչպես երևում է բանաստեղծին Օլգա Թումանյանի գրած հոկտեմբերի 23-ի նամակից։
4 Խոսքը վերաբերում է բանաստեղծի մյուս եղբոր՝ Վահանի զինվորագրությունից ազատելուն։
5 Շուշան Վարդազարյանին գրված նամակն անհայտ է։
6 Նկատի ունի Վարյա Խանգամիրյանի՝ հոկտ. 6-ի բացիկը (ԳԱԹ, Թֆ, № 1085)։ Հիշատակված Վարդուհին նույն Վ. Խանդամիրյանն է։
7 Խոսքը վերաբերում է ուսուցիչ Արսեն քահ. Բագրատունուն, որին բանաստեղծի գրած նամակն անհատ է։
8 Բավականին բան եմ շինել գրելով, բանաստեղծը նկատի, ունի «Անուշ» և «Սասունցի Դավիթ» պոեմների մշակումը և «Թմկաբերդի առումը» պոեմն ավարտելը, «Փարվանա», «Հոգեհան» լեգենդներր, մի շարք բանաստեղծություններ, որոնք ևս գրվել են Աբասթումանում։ Հոկտեմբերի 28-ին նա Փ. Վարդազարյանին գրել էր, թե «դեռ տարին չվերջացած էի հազար-հազար հինգ հարյուր տող ոտանավոր եմ գրել» (նամակ № 201)։
205. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 349)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 286։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Աբասթումանում գտնվելու փաստով և նամակի բովանդակությամբ։
Տպագրվել է ԵժV, 238-241։
1 Խոսքը վերաբերում է Մ. Թումանյանի՝ հոկտեմբերի 31-ի նամակին (ԳԱԹ, Թֆ, № 681)։ Մեկ օրում հասնելու մասին տարակուսանք չի կարող լինել. բանաստեղծի՝ 1902 թ. նոյեմբերի 20-ի բացիկը նույնպես Օլգա