[Կամ վերցնենք Պուշկինը, «Кавказ подо мною», «Кавказский пленик», և առհասարակ այնքան ազդված է Կովկասի սարերից։ Ճակատագրի այսպիսի մի քմահաճույքով հայ բանաստեղծը Մոսկվան ու Բոգորոդսկ է երգում, ռուս բանաստեղծը՝ Կովկասի լեռները։ Եվ այսպես ռուս բանաստ<եղծը> սիրել ու երգել է Կովկասի լեռներն ու լեռների կյանքը]:
Ես էլ, իբրև կովկասցի ու լեռնցի, սիրել եմ այդ երգերն ու պոեմները։ Եվ, թեպետ լեռների սերն ու լեռնական կյանքի կարոտը ես ունեցել եմ իմ հոգում, բայց [անշուշտ] նրանք դրդել են ինձ ու տվել պոեմայի այն ձևը, որով գրել եմ ես, որովհետև մեր գրականության մեջ այդ տեսակ պոեմա չի եղել, որ երգեր (ժողովրդի կյանքն ու բնությունը, մեր բնությունը, ժողովրդի սովորություններն ու ավանդությունները։
[Այսպիսով, թեև անգիտակից կերպով, ես սկսել եմ ռուսաց բանաստեղծների ազդեցության տակ։ Բայց այդ կատարվել է այնքան աննկատելի, անգիտակից կերպով, որ ես այժմ չեմ կարող մատս գնել ու ցույց տալ նրանց ազդեցությունն իմ ոտանավորներում, այլ զգում եմ [ամբողջության վրա] իմ սրտի, իմ ճաշակի, իմ բարոյական ամբողջության վրա]։
Բայց, այն էլ ասեմ, որ ինձ զգում եմ վաղուց ազատված նրա ազդեցությունից, նրա ազդեցության տակ միայն սկսել եմ։
[Պատանեկան հասակում, ուսումնարանում սովորած Կռիլովի առակաների ազդեցության տակ ես ոտանավորով գրել էի մի շարք առակներ.-մեր կովկասյան առակներից։ Դրանցից ոչ մեկը չի տպվել և չկա այժմ]»։
228. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Արասթուման-Թիֆլիս
(էջ 384)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 69, Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով և բովանդակությամբ։
Տպագրվել է ՈԻՀ 1, 377-378։
1 Խոսքը վերաբերում է Յուրի Վեսելովսկուց ստացած հոկտեմբերի 4-ի նամակին (ԳԱԹ, Բֆ, № 1065) և իր պատասխանին (№ 227 նամակն է)։
2, 3 Խոսքը վերաբերում է Շահազիզի նոյեմբերի 5-ի նամակին, ըստ որի Աբովյան-Նազարյան ֆոնդից բանաստեղծին ուղարկվելու էր 150 ռ. նպաստ։ Նույն նամակում նա խոստացել է հաջորդ տարի ուղարկել ավելին։