2 Խոսքը վերաբերում է ռուսական ավանդական սուրբ Վարվառայի տոնին, որ դեկտեմբերի 4-ին է։
3 Դեկտեմբերի 2-ին Վարյա Խանդամիրյանին ուղարկած բացիկն անհայտ է։
4 Աբովյան-Նազարյան գրական ֆոնդից ստանայիք դրամի ծանուցագիրն է (տե՛ս № 228 նամակի № 2,3 ծանոթագրությունը):
231. ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 388)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Ս. Շահազիզի ֆոնդ, № 74։ Տպագրվել է ԵԺV, 255-256։
1 Շահազիզի նոյեմբերի 5-ի նամակն է (ԳԱԹ, Թֆ, № 938):
2 Խոսքը վերաբերում է Վեսելովսկուն գրված նամակին (տե՛ս նամակ № 227), մոտավորապես նույնը բանաստեղծը գրել է նաև Լեոյին (նամակ № 200):
3 Նկատի ունի իր երկերի 1903 թ. ժողովածուի տպագրության նախապատրաստումը։ Հիշատակված իշխանուհին Մարիամ Թումանյանն է, «մի երկու մոտիկ բարեկամները»՝ Շանթը, Փիլ. Վարդազարյանը և Ար. Զարգարյանը։
Գրքի տպագրությունն իրականացնելու համար Մ. Թումանյանը, ի թիվս այլոց, դիմել էր նաև Ս. Շահազիզին, խնդրելով օգնել հրատարակվելիք ժողովածուն բաժանորդագրությամբ տարածելու գործում (ԹԺՀ, 475): Իշխանուհուն արվելիք պատասխանը Շահազիզը շարադրել է նախ բանաստեղծին հղած նոյեմբերի 5-ի նամակում. «Առայժմ այսքանը միայն կարող եմ ասել, որ ձեր տպագրվելիք երկերի բաժանորդագրությունը ես շատ եմ դժվարանում հանձն առնել, որովհետև շատերի հետ չեմ տեսնըվում: Ես խորհուրդ եմ տալի, գործի հաջողության համար բաժանորդագրության ցուցակը ուղարկել Մինաս Բոգդանիչ Լազարևին, որին ես էլ կխնդրեմ։ Նա, համարյա, բոլոր հայերի հետ ծանոթ է և կարող է հաջողությամբ հավաքել: Ես էլ կտարածեմ իմ բարեկամների շրջանում» (ԳԱԹ, Թֆ, № 938)։ Շահազիզը գրեթե նույնն է գրել նոյեմբերի 13-ին Մ. Թումանյանին հղած նամակում, ավելացնելով հետևյալը. «…Դուք հենց առաջինը ինձ գրեք 20 օրինակի բաժանորդ» (ԳԱԹ, ՄԹֆ, № 633։ Տպագրվել է՝ ԹԺՀ, 176):
4 Սա վերջին վկայությունն է Աբասթումանից Թիֆլիս վերադառնալու մասին, հենվելով այդ տողերի վրա՝ կարելի է կռահել, որ բանաստեղծը վերադարձել է դեկտեմբերի աոաջին տասնօրյակի վերջում։