Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնքան բան ունեմ գրելու, որ եթե օրը մի նամակ ուղարկեմ, մի ամիս չի հատնիլ։ Այսօր Աղասուց նամակ ստացա 7 ռուբլի փողի հետ, գրքի փող է այս էլ։ Անցյալ երեկոյան նամակներիցդ կարդացի Տ. Փիրումյանի մոտ (նա ինձ շատ մոտ է այժմ), նույնպես և «Ծորե ժպիտ» ոտանավորդ, բավականին զվարճացավ և գովեց քեզ։ «Անուշը» կարելի է տամ տպագրության, սրա մասին հետո կգրեմ1:

Քո Հովհաննես
26. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս—Կամենեց-Պոդոլսկ
1891 թ., փետրվարի 8, Թիֆլիս
Անուշավան ջան,

Ես մտադիր եմ այս նամակում շատ բան գրել, չգիտեմ որքան կհաջողի։ Ինչպես երևում է, դու իմ մի երկու նամակս չես ստացել։ Նրանք դրված էին քո ոսկեշրջանակ նամակդ ստանալուց մի քանի օր հետո, անցյալ տարի1։

2Շտապում եմ քեզ հանգստացնել, որ դարձյալ մի բռնի խաղաղություն է տիրում մեր ընտանեկան կյանքում։ Իսկ Օլայի մասին պիտի ասեմ, որ քո նամակումդ տված խորհրդին ճիշտ համանման մի դեպք մի երկու օր առաջ պատահեցավ և նա խոր զգացված, կարծես զղջաց, բայց բառերով չարտահայտեց… Դու սխալվում ես ասելով, թե նա տեր Հովհաննեսի ու մոր կողմն է, ես էլ եմ սխալվել, եթե երբևիցե այդ կարծիքն եմ հայտնել նրա մասին։ Նա յուր հոգու բոլոր զորությամբ ատում է այդ երկուսին, և առհասարակ այս կյանքը։ Այս ատելությունն է, որ այժմ նրան ստիպում է շուտ-շուտ բացականչել —Ա՜խ, երանի մենք ջոկ լինենք սրանցից, թեկուզ հաց մուրանք։ Ես կարծում եմ ինձ կներես, որ այս տրամադրության միջոցին անգործադրելի է մնում քո խորհուրդդ Օլայի նկատմամբ։ Ես սաստիկ խղճում