Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

254. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Դսեղ

(էջ 410)

Օգոստոսի 1

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1360։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է փոստային կնիքով: Տպագրվում է առաջին անգամ։

253. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Դսեղ

(էջ 411)

Օգոստոսի 4

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 77։ Անթվակիր է. տարեթիվը և ամիսը որոշվում են բովանդակությամբ և նախորդ նամակների համեմատությամբ, օրը՝ ըստ «երեկ եկավ օրիորդ Մելիք-Հայկազյանը» խոսքերի, նախորդ՝ օգոստոսի 1-ի նամակում բանաստեղծը հայտնել էր, որ Հեղինեին սպասում են «վաղը չէ, մյուս օրը», այսինքն՝ 3-ին:

Տպագրվում է առաջին անգամ։

1 Հիշատակված նամակն անհայտ է։

2 Ինչպես նշված է նախորդ ծանոթագրություններում՝ Մոսոյին, Օսանին գրված նամակները, Երվանդին ուղարկված հեռագիրը չեն պահպանվել։

3 Խանդամիրյանի բացիկը տե՛ս ԳԱԹ, Թֆ, ց3, № 165։

4 Այդ շնորհավորական նամակն անհայտ է։

252. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Շուլավեր

(էջ 412)

Օգոստոսի 17

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1225։ Ժամանակը որոշվում է փոստային կնիքով և Աբասթումանից ուղարկված լինելու փաստով։

Տպագրվում է առաջին անգամ։