Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Մարիամ Թումանյանին բանաստեղծը գրել է միայն սեպտ. 17–ին (տե՛ս № 261 նամակը)։

3 Նկատի ունի եկեղեցական հողերի գրավման մասին կառավարական «Բարձրագույն հրամանի» արձագանքները։ Ստորև հիշատակված հոգեհանգիստը նույնպես կազմակերպվել էր այդ կապակցությամբ (տե՛ս № 250 նամակի № 3 ծանոթագրությունը)։

4 Հավանաբար նկատի ունի Աղայանի «Անահիտ» հեքիաթի երրորդ տպագրությունը (1903)։

5 Բանաստեղծի եղբայրը՝ Վահանը, այդ ժամանակ զինվորական ծառայության մեջ էր։

6 Немецкие поэты в биографиях и образцах, под редакцией, Н В. Гербелья. 1877, СП. Գրքի մի օրինակը պահպանվում է Թումանյանի անձնական գրադարանում (տե՛ս ԹԹ, 8 (19)։

259. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 416)

Սեպտեմբերի 12, 13

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 79։ Ժամանակը որոշվում է բովանդակությամբ (տե՛ս նախորդ նամակի ծանոթագրությունը)։

Տպագրվում է առաջին անգամ։

260. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 417)

Սեպտեմբերի 14, 15

Ինքնագիրը (4 էջ, պակասավոր) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 80։ Ժամանակը որոշվում է մոտավորապես՝ ըստ բովանդակության։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Օ. Թումանյանի այդ նամակն անհայտ է։

2 Տե՛ս № 250 նամակի № 3 ծանոթագրությունը։

3 Նկատի ունի 1903 թ. ժողովածուն պատրաստելու համար մտերիմների հետ ունեցած նախորդ տարվա բանակցությունները (տե՛ս № 186, 194, 201 նամակները)։ Ուրեմն, 1903 թ. սեպտեմբերին ժողովածուն ձեռագիր վիճակում պատրաստ էր. նույնը հաստատում է նաև սեպտեմբերի