286. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
(էջ 447)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 11 (ե). նամակն անթվակիր է. թվագրության մասին տե՛ս նախորդ՝ № 285 նամակի ծանոթագրությունը։
Տպագրվել է Եժ V, 282։
287. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր—Թիֆլիս
(էջ 447)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 11 (զ)։ Անթվակիր է. առաջին հրատարակության միջոցին թվագրվել է՝ 1904, օգոստոս. ճշտվում է ըստ նախորդ երկու նամակների (տե՛ս 285 նամակի ծանոթագրությունը)։
Տպագրվել է ԵԺ V, 283—284։
1 Տե՛ս № 285 նամակի № 1 ծանոթագրությունը։ Ըստ երևույթին սույն նամակը գրելուց առաջ բանաստեղծը ընկերոջից ստացել է մի այլ նամակ ևս, որը չի պահպանվել։
2 Առաջին հրատարակության մեջ՝ ժողովրդական (Եժ V, 283) սխալ վերծանում է. ժողովրդյան (ժամանակակից ընդունված ձևով՝ ժողովրդային) բառը ռուսերեն народность բառի ճշգրիտ թարգմանությունն է։
3 Խոսքը վերաբերում է Շուլավերում հող գնելու Վարդազարյանների մտադրությանը:
288. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 449)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 21 (24)։
Անթվակիր է. ժամանակը որոշվում է Դեմիրճյանի «նոր պոեմի» հիշատակությամբ, դա, հավանաբար, «Ո՛չ այս աշխարհի» վերնագրով պոեմն է, որի գրության մոտավոր ժամանակը համարվում է 1904—1905 թթ. (տե՛ս Դ. Դեմիրճյան, Երկերի ժողովածու, տասնչորս հատորով, Հ. 1,