անգամ մի քանիսը գրել, քանի որ նրանք ենթադրություններ են խելազուրկ գանգերի. ահա մի նմուշ, որ սիրտդ չպակսի. իբրև թե՝ նրանց կայսրը կանչել է Պետերբուրգ՝ խորհրդակցելու (փիե՜) և ստորագրել տալու (!!) նոր Պոլոժենիան3։ Ավելի հավաստի աղբյուրներից, կամ ավելի ճիշտ, Էջմիածնա ջրհորներից իմանում ենք, որ այդ պատիժը հետևանք է 2 նահանգապետի, 2 պրոկուրորի և ներկա տեղակալի դանոսների4. սակայն սրանք միայն անդամությունից և այլ պաշտոններից զրկելու զորություն են ունեցել միայն, իսկ աքսորը կարողացել են վաստակել իբրև այսպես. տեղակալ Երեմիան մի օրագիր է կազմում, որ տաճկահայերը չմասնակցեն կաթողիկոսի ընտրությանը և կաթողիկոսացուն լինի ռուսիո եպիսկոպոսներից, որովհետև սրանք հմուտ են տերության օրենքներին։ Սուքիասը չի հավանել այդ օրագիրը, որն, իհարկե, կարծեմ քեզ էլ չի դյուր գալ, ինչպես և ինձ, բայց թող մենք առայժմ մնանք5, և ոչ միայն չի հավանում, այլև պատռում է, իսկ այս բանը, ինչպես ես ու դու գիտենք, մի ոտանավոր պատռելուց ծանր է։ Վերջապես շատ ու շատ բաներ են ասում. Ներսեսի աղքատիկ խուցը խուզարկելիս գտել են 60,000 ռուբլի, որը հանձնել են Սինոդին. այստեղ հիշիր որ այս մահկանացուն Սինոդի գանձապետն է և մեղավորներից բամբասված՝ Ակոփ-աղայի՝ հան<գուցյալ> խազեինի տունը թալանելու համար6. Սուքիասի մոտ էլ գտել են կաթողիկոսական թանկագին մատանին։ Իմ կարծիքով սա իրավունք ուներ այդ մատանին վերցնելու, որովհետև աչք ունի և գահի վերա, լուսահոգի Մոլլա Նասրեդինն էլ հենց այսպես գտավ ձիու նալը և երազում էր ձիու մասին, որն յուր կարծիքով մեծ մասամբ ձեռք էր բերել նալով։ Ուրիշ բաներ էլ են ասում, գլխավորապես մեղադրում են Երեմիա և Արիստակես եպիսկոպոսներին, իբրև թե սրանք են մատնել, բայց որովհետև ոչ մի բժիշկ սրանց ուղեղի առողջության մասին դեռ կասկած չէ հայտնել, ես ու դու չենք հավատում։ Այս բոլորը նրանից են բխում, որ հիշյալները և աքսորյալները պարագլուխ են երկու թշնամի բանակների,
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/89
Արտաքին տեսք