Էջ:Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը Հատոր Ա.pdf/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարցի մեջ: — Ներսեսը գործիք է անգլիական դեսպանի ձեռքին, բայց ցույց էր տալիս իրեն ռուսասեր: — Այս երկդիմության հետևանքները: — Հայ պատվիրակութոյւն Երուսաղեմում: դարձյալ արդյունք անգլա-թուրքական դիվանագիտական խաղերի: — Հայ առևտրական կապիիտալը Մանչեսթերում և նրա դերը 1878-ի բանակցությունների մեջ: — Գարեգին Փափազյան և Ջեյմս Բրայս: Երես 75:

5.

Խրիմյանը և թուրքահայ հարցը: — Պատվիրակություն Եվրոպայումւ: — Դիվանագիտական մուրացկանություն: — «Պիտի լամ»: —Փառավոր ընդունելություններ: — Իմպերիալիստակնա գազանանոց: — Մինաս Չերազ և իր «Հիշողություններ»-ը: Անգլիական դիվանագիտության հաղթանակները: — Մարկիզ Սոլսբերի: — Նա գրական խոստումներ է անում հայ պատվիրակության: — Ֆրանսիական արտաքին գործերի մինիստր Վադդինգտոն: — Բեռլինի կոնգրեսը: — Դիմումներ և հուսադրություններ: — Խաբված ամենքից: — Մարկիզ Սոլսբերիի դիվանագիտական շահատակությունները: — Հայ պատվիրակության անճարությունը: — 61-րդ հոդվածը: — Հայերի բողոքը: Երես 84:

6.

Հայերի դիվանագիտական անգրագիտությունը: — Ինչպե՞ս հասկացվեց Բեռլինում ստեղծված դրությունը: — Հուսաբեկություն առաջիին րոպեին: — Իրենք իրենց համար լույս են շինում: — Երկու գիծ: — ներսես պատրիարքի ատենախոսությունը Ազգային Ժողովում՝ իբրև համազգային խաբեություն: — Խրիմյանի խոսքը երկաթե շերեփի մասին: — Դիվանագիտական ճանապարհ և բուլղարական օրինակը, այն է՝ ապստամբական ճանապարհ: — Երկու նամակ: — Խրիմյանի պատասխանատվությունը: — Թուրքաց Հայաստանի դրությունը պատերազմիից հետո: — Ժողովուրդը, ինչպես միշտ, իր ֆիզիկական գոյությունը պահպանելու բնազդով, պատրաստ է գաղթել ռուսական զորքերի հետևից: — Բայց նախ հարկավոր է հայ ազգասիրության իբրև ատաղձ մի հայկական պետություն ստեղծելու համար: — Գաղթականությունը կանգնեցված: — Հոգևորականության ջանքերն այդ ուղղությամբ: — Գարեգին Վ. Սրվանձտ՛ան: — «Մշակ»-ի թղթակցությունները: — Լրագրական աղմուկ: — Գաղթը կանգնեցողները ռուսական սվիններն էին: — Գեներալ Լազարևի դերը: — «Մշակ»-ը այդ դերի համար հատկացնում է «Լավ հայ» պատվանունը: — Լացով ու կոծով դեպի հետ, դեպի դժոխքը: — Այդ դժոխքի փաստացի նկարագրությունը անգլիական «Կապույտ Գրքի» մեջ: — Տեսաբան մի 17-18 տարուց հետո: — Նոր ժողովրդակնա շարժում դեպի ռուսական սահմանները: — Գաղթ չէ այժմ, այլ փախուստ կոտորածներից: —Եվ այնուամենայնիվ, դարձալ նույն ազգային իդեալը — «Ստել, հավատալ, սպասել»: Երես 93: