Էջ:Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը Հատոր Ա.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ԱՌԱՋԱԲԱՆ

Թուրքահայ հեղափոխությունը, հայությոան ապրած բոլոր ողբերգություններից ամենաահռելին, նոր նոր է սկսում ենթարկվել քննական փաստացի վերլուծության:

Սկիզբ առնելով 19-րդ դարի 60-ական թվականներին, այս ապստամբական փոթորկալից շարժումը վերջնական «լուծման» հանգեց. ինչպես հայտնի է, 1914-1918 թվականների համաշխարհային իմպերիալիստական պատերազմիի ընթացքում, ամբողջ թուրքահայ ժողովրդի բնաջնջմամբ, թուրքաց Հայաստանի ամբողջ մակերեսից իսպառ անհետացմամբ:

Մի ամբողջ աշխատավոր՝ 90 տոկոսով գյուղացի ժողովրդի այս անլուր և անօրինակ կորուստը այնպիսի մի փաստ չէ, որին կարողանար անտարբերությամբ վերաբերվել նույն այդ ժողովրդի այն մասը, որ, բախտի հաջողականությամբ, ազատ է մնացել վերահաս բնաջնջումից: Իսպառ ոչնչանալու վտանգը - ու՞մ չէ այս հայտնի - կախված էր և արևելահայության վզից, եթե Անդրկովկասը խորհրդային իշխանության տակ չմտներ և նրա Կարմիր Բանակը չգար մեր երկիրը՝ ազգերի մեջ խաղաղություն և հաշտություն հաստատելու համար:

Եվ ահա այն մեծ, մահացու վտանգը, որ երեկ կար և սպառնում էր բովանդակ հայ ժողովրդի (խոսքը, իհարկե, Հայաստանի հողի վրա ապրողի մասին է) ֆիզիկական գոյության, այսօր չպիտի մոռացվի, անուշադրության մատնվի, այլ պիտի ուսումնասիրվի ամենախիստ քննական մեթոդով՝ ահռելի դրամայի իսկական պատճառները վավերագրելով պարզելու և լույսի մեջ դնելու համար:

Այս մի բազմակողմանիի պահանջ է, որ կարող է բավարարվել արյունոտ