մեկ միավորին ընկնող ծախսումների կրճատում, թե՞ ոչ։ Այսպես, օրինակ, լավ հայտնի է, որ հանքային պարարտանյութերի օգտագործումը ավելացնում է գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը, իսկ անասնակերի օրաբաժնի մեջ խտացրած կերի ավելացումը բարձրացնում է անասունների մթերատվությունը։ Սակայն կան կոլտնտեսություններ, որոնք խտացրած կերեր անհրաժեշտ քանակությամբ չեն արտադրում, կոլտնտեսության դաշտերում քիչ տեղ են հատկացնում հատիկակերային կուլտուրաներին, հատկապես եգիպտացորենին։ Այդպիսի տնտեսությունները ստիպված են լինում խտացրած կեր գնել դրսից, որի հետևանքով, չնայած այն բանին, որ անասունների մթերատվությունը բարձրանում է, արտադրանքի մեկ միավորի ինքնարժեքը չի իջնում, մնում է բարձր, առանձին դեպքերում ավելի բարձր, քան պետական գնման գինը։
Տնտեսական գիտելիքների պրոպագանդան կոլտնտեսականների և սովխոզների աշխատավորների միջև առանձնապես մեծ նշանակություն է ստանում կոմունիստական հասարակարգի ծավալուն կառուցման ներկա էտապում։
ՍՄԿՊ Կենտկոմը առաջնակարգ խնդիր համարելով պարտիական պրոպագանդան ուժեղացնելու, այն ավելի խորացնելու ու ծավալուն դարձնելու անհրաժեշտությունը, 1960 թ. հունվարի 9-ին հատուկ որոշում ընդունեց՝ «Պարտիական պրոպագանդայի խնդիրները ներկա պայմաններում»։ Որոշման մեջ ասվում է, որ պարտիական պրոպագանդայի գլխավոր թերությունը մնում է կտրվածությունը կոմունիզմի կառուցման պրակտիկայից։
Պարտիական պրոպագանդայի մյուս լուրջ թերությունը՝ նրա ընդգրկման նեղ շրջանակներն են, թույլ մասսայականությունը և շարադրման ոչ միշտ մատչելի ձևը։
ՍՄԿՊ Կենտկոմի որոշման մեջ նշվում է, որ պարտիական պրոպագանդայի հիմնական խնդիրներից մեկն էլ աշխատավորությանը տեսական գիտելիքներ տալու հետ մեկտեղ այն պրակտիկ աշխատանքներում օգտագործելն է։ Գյուղատնտեսության աշխատավորները իրենց գիտելիքները գյուղատնտեսության